Աղջիկն առաջին հանդիպումից հետո ընկերոջ անունն է դեմքին դաջել
Ֆեյսբուքյան ծանոթությունները շատ անգամ վերածվում են սիրո պատմությունների, իսկ սերը, ինչպես գիտենք, չափ ու սահման չի ճանաչում: Այս անգամ սիրային պատմության հետևանքն այն է եղել, որ աղջիկը իր սիրելիի անունն է դեմքին դաջել: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Սարանսկ քաղաքում: Ռուսլան Թումանյանցը և Լեսյան ծանոթացել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Իրական կյանքում հանդիպումից մեկ օր անց Լեսյան դաջվածքներ անող այդ ընկերոջը թույլ է տվել Ռուսլան անունը իր դեմքին դաջել: Լեսյան իր այդ քայլը բացատրել է հետևյալ կերպով. «Դա մեր սիրո և նվիրվածության խորհրդանիշն է: Ուզում եմ, որ նա դաջի իմ մարմնի ցանկացած սանտիմետրը»:
Զույգը ծրագրում է ամուսնանալ, իսկ Ռուսլանն իր էջում գրում է. «Լեսյան կստանա ամբողջությանբ դաջված մարմին, որի մասին ինքը երազում է, և, իհարկե, ընտանիք: Ես գիտեմ, որ գտնվելու են մարդիկ, ովքեր այդ քայլը համարելու են անխոհեմ: Նրանք կասեն, որ աղջիկը դեռ կզղջա այդ քայլի համար, բայց երբեմն ամենաճիշտ քայլերը մենք կատարում ենք՝ ենթարկվելով զգացմունքին»: Հիշեցնենք, որ 2009թ. Ռուսլանը ստիպված է եղել հեռանալ Բելգիայից, որտեղ 56 աստղ էր դաջել մեկ այլ աղջկա` 18–ամյա Քիմբերլիի երեսին, ինչից հետո Քիմբերլին դատարան էր դիմել՝ հայտարարելով, թե Ռուսլանն օգտվել է այն հանգամանքից, որ ինքը քնել է, և խոստացած 3 աստղի փոխարեն 56–ն դաջել է: Ավելի ուշ, սակայն, Քիմբերլին խոստովանել է, թե քնած լինելու մասին պատմությունը հորինել է՝ վախենալով հոր զայրույթից: