Քաղաքական

07.02.2013 11:03


Հայրիկյանը դրամ է խնդրում

Հայրիկյանը դրամ է խնդրում

Մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բոլորս հասկանում ենք, որ աշխատանքները ոչ միայն շարունակւում են, այլ նոր աւելի բուռն փուլ են թեւակոխում։

Վճարովի ե թ ե ր ա ժ ա մ ե ր են պէտք, կարեւորագոյն նիւթերը մարդկանց արագ ներկայացնելու համար։ Իսկ դրանք բաւական թանկ արժէն։ 
Աշխարհում ընդունուած կարգ է եւ մեզ մոտ անցեալում շատ բուռն կիրառուած․ թեկնածուի ծրագրերի եւ կարողականութեան կարեւորութիւնն ընդունող մարդիկ օգնում են թեկնածունին, որ նա հասանելի ու հասկանալի դառնայ նաեւ միւս քաղաքացիների համար։ Եթէ այդ աշխատանքները թեկնածուն միայն ինքը պիտի անի, ապա ինքն իր համար է նախագահ դառնում։ Քաղաքացիների աջակցութեամբ նախագահ դարձողն էլ հենց քաղաքացիների նախագահն է։
Ով կարող է դրամական ներդրումով օգնել կա կարճ ճանապարհ․ այցելել իմ կայքէջ
www.hayrikyan.com 

եւ կայքէջի վերեւի աջ անկիւնում սեղմելով DONATION կոճակը կատարել նուիրատւութիւնը։ Կայ նաեւ Հայաստանում գործող հաշուէհամար, 103009101058, որին թոյլատրւում է կատարել նուիրատւութիւն առաւելագոյնը 100 000 դրամ։ 
Ամեն ոք ունի նաեւ մեծ կամ փոքր դրամատեր ծանոթ կամ բարեկամ։ Կարելի է նաեւ նրանց խանդավառել։
Կայ աջակցելու եւս մէկ եղանակ. զանգահարում եք գլխաւոր գրասենեակ 010 586 651 կամ 094 918 123 կամ 094 918 128 եւ ներկայանալով տեղեկացնում եք, որ պատրաստ եք մասնակցել աշխատանքներին՝ հիմնականում մասնակցել գրականութեան տարածմանը։ Գործում է նաեւ այս ֆեյսբուկեան կապը եւ [email protected] էլ հասցէն․․․

Ուզում ենք յաջողութիւն ունենալ, գոնէ այս քսան օրերի ընթացքում պիտի մի քիչ աշխատենք․․․»։

Այս խորագրի վերջին նյութերը