Լրահոս

07.02.2013 00:27


Ուժգին երկրաշարժ Սանտա Կրուզ կղզիների տարածքում. կան զոհեր

ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ›› գործակալությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.12-ին ՍՊԾ -ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 8.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Սանտա Կռուզ կղզիների տարածքում՝ Կիրակիրա քաղաքից 348 կմ դեպի արևելք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 6 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 11 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական կազմակերպության՝ երկրաշարժի հետևանքով ավերվել են մի քանի մոտակա բնակավայրեր:

Ըստ նախնական տվյալների` կա 5 զոհ:

Այս խորագրի վերջին նյութերը