Քաղաքական

07.02.2013 10:23


Հերթական «չէպէ»–ն Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում

Հերթական «չէպէ»–ն Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում

Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում, որտեղ ևս արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Ս. Սարգսյանի ելույթի ժամանակ բանակում սպանված զինվորներից մեկի մայրը` Նոնա Մուրադյանը, սկսել է բղավել. «Այս է այն ապահով Հայաստանը, որտեղ զինվորներին սպանում են»: Նրա ձեռքին եղել է որդու լուսանկարը: ՀՀԿ առաջնորդի ողջ ելույթի ընթացքում զինվորի մայրը գոռգոռացել է, պատմել, թե ինչ է պատահել իր որդու հետ, սակայն Սարգսյանը շարունակել է իր ելույթը` բարձրախոսի միջոցով խլացնելով տիկնոջ ձայնը: Իսկ հանդիպման վերջում էլ անգամ չի մոտեցել նրան`պարզելու, թե ինչ է ցանկանում: Թերթը նշում է, որ Ն. Մուրադյանը շատ անգամ եղել է նաև կառավարության շենքի մոտ, բողոքել կատարվածի մասին, սակայն որևէ արձագանք չի ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը