ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ Ճեպազրույցում իրեն բնորոշ ոճով շրջանցեց մի շարք հարցեր, նուրյնաբովանդակ պատասխաններ տվեց իր պաշտոնանկության վերաբերյալ հնչող հարցերին, արձագանքեց վերջին օրերին լրագորողական դիտակետում հայտնված այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` «Carrefour» առեւտրային ցանցի մուտքը հայաստանյան շուկա և ատամնաբույժների համար նախատեսված հարկային բեռը, «թանկարժեք զուգարաններ»:
Սարգսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է «Carrefour» առեւտրային ցանցի մուտքը հայաստանյան շուկա, սակայն դրան առայժմ խոչընդոտում է հայաստանյան մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքած հուշագիրը, որի հետ կապված այդ ընկերությունների միջեւ առաջացել են հակասություններ. «Այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում եւ գտնեն ընդունելի լուծում»: Վարչապետը տեղեկացրեց նաև, որ «Carrefour»-ը կառավարությանը չի դիմել արտոնություն ստանալու համար:
Իսկ ատամնաբույժների հարցում Տիգրան Սարգսյանի օրիգինալ պատասխանն անգամ զարմացրեց. նա նկատեց, թե ատամնաբույժների համար ամսական 80 հազ. դրամը ցածր է և նույնիսկ այլ ոլորտների աշխատակիցները դժգոհում են այդ անհավասարությունից: «Մեկ շնչին ընկնող ատամնաբուժարաններով ու ատամնաբույժներով Հայաստանն աշխարհում առաջիններից է, այլ երկրներից գալիս են այստեղ՝ ատամը բուժելու, քանի որ ծառայության որակը բարձր է»,- հավելեց նա:
Հետաքրքիր էր նաև նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտնի մի շարք կիքսերին մասին վարչապետի վերաբերմունքը հստակեցնող հարցը: Վերջինը շրջանցվեց վարպետորեն. նա լրագրողին մեղադրեց քարոզարշավի լուրջ խնդիրները թողնելու և մանր խնդիրներում խորանալու մեջ. ասել է թե`էդ հարցը տալիս ես, «որ ի՞նչ անես»:
Վարչապետը «թանկարժեք զուգարաններ»