2009թ. մայիսի 26-ին «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր Ձեզ մայիսի 4-ից սկսյալ Փորձագետների փաստահավաք խմբի աշխատանքների ժամանակավոր կազմալուծման փաստի կապակցությամբ՝ ակնկալելով «Ձեր կարգադրությամբ ձեւավորված Փաստահավաք խմբի բնականոն գործունեության վերականգնում»: Ավաղ, խմբի գործունեության վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Ձեր կողմից հունիսի 6-ին կարգադրություն ստորագրվեց 2008թ. հոկտեմբերի 23-ի՝ «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին, որով օրինականացվեց կոալիցիայի առաջադրած անդամների կողմից խմբի կազմալուծումը:
2009թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Ձեր՝ «Համաներում հայտարարելու մասին» առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես՝ 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը, որը շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն:
«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է վերստեղծել Փորձագետների փաստահավաք խումբը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:
«Ժառանգություն» կուսակցության նամակը ՀՀ Նախագահին
Հարգելի պարոն Նախագահ,

Հարգանոք՝ Անահիտ Բախշյան
Վարչության նախագահ