Տնտեսական

06.02.2013 19:34


Տեղի է ունենում 121.200.000 դրամ պետական գումարների անարդյունավետ օգտագործում

Տեղի է ունենում 121.200.000 դրամ պետական գումարների անարդյունավետ օգտագործում

Այսօր` Ազգային Ժողովի Կանոնակարգ Օրենքի 35 հոդվածին համապատասխան, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց բարձրացրեց, մատնացույց անելով, որ  Արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոնի  կողմից ՀՀ պետբյուջեի գումարներով իրականացվող թարգմանությունների համար այս տարի հատկացվել է 121.200.000 դրամ` 12.000դր. մեկ էջի համար, իսկ 2013թ. համար նախատեսված է թարգմանել 10.100 էջ մասնագիտական թարգմանություն: Մինչդեռ մասնագիտական թարգմանությունների շուկայական գինը մեկ էջի համար առավելագույնը կազմում է 6.000 դրամ:

Պատգամավորը նշեց, որ դեռևս,  2013թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ, տեղեկանալով ուռճացված թվերին, դիմել է  նախարարին և ի պատասխան ստացել պաշտոնական տեղեկանք, որում սահմանված ծախսերի գումարից բուն մասնագիտական թարգմանությունների համար  հատկացված է 35%, իսկ մնացած 65%-ը համապատասխանաբար` թարգմանությունների վերանայում, մասնագիտական լեզվաբանական խմբագրում 17%, իրավական նույնականացում, իրավաբանական եզրերի հասկացությունների մասով խորհրդատվություն թարգմանիչներին և եզրաբաններին 21%, եզրաբանական աշխատանքներ, բազայի ստեղծում և զարգացում 4%, սրբագրում 3%, թարգմանությունների շտեմարանի եզրաբանական բազայի պահպանում նախաթարգմանչական և հետթարգմանչական տեխնիկական մշակման աշխատանքների համակարգչային սպասարկում 9%, վարչական աշխատանքներ, թարգմանությունների համակարգում 8%, թարգմանությունների կենտրոնի պահպանման ծախսեր 3%:

Հատկանշական է, որ թարգմանության և դրա պահպանման ծախսերն իրար գումարած կազմում է 38%: Փաստացի, ինչպես Վահե Էնֆիաջյանը նշեց, տեղի է ունենում 121.200.000 դրամ պետական գումարների անարդյունավետ օգտագործում:

Պատգամավորը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պահանջեց ներկայացնել պաշտոնական տեղեկանքում նշված ծախսերի արդյունավետությունը:

Այս խորագրի վերջին նյութերը