Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 6-ին նախընտրական քարոզարշավն անցկացրեց դահլիճային ձեւաչափով: Կառավարության տան նիստերի դահլիճի լեփլեցուն նախասրահում, որի մուտքն ազատ էր, թեկնածուն հանդիպեց ընտրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու համակիրների հետ եւ ներկայացրեց իր ծրագրային հիմնադրույթները, որոնք նա պատրաստվում է ընտրվելու դեպքում կենսագործել՝ հենվելով հանրային լայն շերտերի աջակցության վրա եւ նրանց հետ միասին: Հովհաննիսյանն ուրվագծեց գալիք նախագահության այն քայլերն ու ուղենիշները, որոնք, նրա համոզմամբ, տանում են դեպի նոր ու նորոգ, ազատ ու ժողովրդավար Հայաստան: «Սա Րաֆֆիի ու Սերժի կամ «Ժառանգության» ու Հանրապետականի միջեւ պայքար չէ: Սա հայ ժողովրդի պայքարն է իր հայրենիքը հետ բերելու եւ անկախ Հայաստանի հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ, վերջապես, սեփական երկրի տերը դառնալու համար: Եվ ե´ս էլ ձեր պես վստահ եմ, որ փետրվարի 18-ին մենք միասին տոնելու ենք այդ հաղթանակը»,- ասաց Հովհաննիսյանը:
Հավարտ թեկնածուի ելույթի, տրվեց համերգ՝ Արտո Թունջբոյաջյանի մասնակցությամբ: Հնչեցին սիրված երգեր ու մեղեդիներ:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ