ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նամակը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին
«Հարգելի պարոն Մուկուչյան, ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների հարգելի ղեկավարներ և անդամներ
Արդեն առիթն ունեցել եմ մեկ անգամ դիմելու ՀՀ ԿԸՀ-ին և մտահոգությունս արտահայտելու առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված լինելու կապակցությամբ: Ստիպված եմ, վերստին, հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած՝ քվեարկելու իրավունք ունեցող առնվազն մեկ միլիոն քաղաքացիների ձայները կարող են նախկինի պես օգտագործվել ընտրությունների վերջնարդյունքը կեղծելու համար: Մեր համոզմամբ, նախկին համապետական ընտրությունները կեղծվել են և առնվազն կես միլիոն քվեներ հավելագրվել են հօգուտ իշխանության թեկնածուի, ինչը հաստատվում է ամենապարզ հաշվարկի միջոցով: ՀՀ ԿԸՀ-ին հասցեգրված իմ նախորդ նամակով (15.01.2013թ. թվագրված) ես հորդորում էի ՀՀ ԿԸՀ-ին, որը ՀՀ «Ընտրական օրենսգրքի» տասներորդ հոդվածի համաձայն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինն է, կանխել հնարավոր զանգվածային ընտրակեղծարարությունը Հայաստանից հեռացած՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ հավաստի թվային տվյալներ հրապարակելու միջոցով: ԿԸՀ-ն իր որոշմամբ իմ առաջարկը դիտարկեց ոչ թե որպես ընտրակեղծարարությունը կանխող միջոց, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որը և մերժեց, մերժումը հիմնավորելով նրանով, որ նման տեղեկատվություն տրամադրելը չի մտնում ԿԸՀ-ի լիազորությունների մեջ: Ելնելով վերը ասվածից՝ ստիպված եմ վերահաստատել պահանջս և հատուկ ընդգծել, որ ես ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ եմ ներկայացնում, այլ պահանջում եմ, որպեսզի ԿԸՀ-ն՝ վերը մեջբերված իր լիազորությունների և պարտականությունների բերումով կանխի ընտրակեղծարարությունը՝ ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալները հանրությանը հասանելի դարձնելու միջոցով:
Պետք է հավելեմ նաև, որ մենք հետևում ենք նախընտրական գործընթացներին և արձանագրում ենք ընտրողների վրա գործադրվող զանգվածային ճնշման դրսևորումներ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները՝ այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված և Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ և այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձևաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ: Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսևորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են և իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչև փետրվարի տասներեքը:
Կարծում եմ, որ ՀՀ ԿԸՀ-ն և գրանցված դիտորդական առաքելությունները պետք է անհրաժեշտ քայլերը կատարեն զանգվածային օրինախախտումները կասեցնելու և կանխելու համար, որոնցից առաջինն ու կարևորագույնը պետք է լինի Հայաստանից բացակա ընտրողների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալների հրապարակայնացումը: Մենք շարունակում ենք նաև Հայաստանից հեռացած ընտրողների ընդհանուր թվաքանակի ճշգրտումը և արդեն հիմա կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է նկատելիորեն գերազանցել մեր կողմից նախապես նշված մեկ միլիոնը: Այժմ այս ուղղությամբ հատուկ հետազոտություն է իրականացվում, որը կհրապարակվի մոտ օրերս: Արդյունավետ համագործակցության ակնկալիքով և լավագույն մաղթանքներով, ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյան»։
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նամակը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին
«Հարգելի պարոն Մուկուչյան, ՀՀ նախագահի ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների հարգելի ղեկավարներ և անդամներ
Արդեն առիթն ունեցել եմ մեկ անգամ դիմելու ՀՀ ԿԸՀ-ին և մտահոգությունս արտահայտելու առաջիկա նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված լինելու կապակցությամբ: Ստիպված եմ, վերստին, հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ անկախացումից ի վեր Հայաստանից հեռացած՝ քվեարկելու իրավունք ունեցող առնվազն մեկ միլիոն քաղաքացիների ձայները կարող են նախկինի պես օգտագործվել ընտրությունների վերջնարդյունքը կեղծելու համար: Մեր համոզմամբ, նախկին համապետական ընտրությունները կեղծվել են և առնվազն կես միլիոն քվեներ հավելագրվել են հօգուտ իշխանության թեկնածուի, ինչը հաստատվում է ամենապարզ հաշվարկի միջոցով: ՀՀ ԿԸՀ-ին հասցեգրված իմ նախորդ նամակով (15.01.2013թ. թվագրված) ես հորդորում էի ՀՀ ԿԸՀ-ին, որը ՀՀ «Ընտրական օրենսգրքի» տասներորդ հոդվածի համաձայն ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինն է, կանխել հնարավոր զանգվածային ընտրակեղծարարությունը Հայաստանից հեռացած՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ հավաստի թվային տվյալներ հրապարակելու միջոցով: ԿԸՀ-ն իր որոշմամբ իմ առաջարկը դիտարկեց ոչ թե որպես ընտրակեղծարարությունը կանխող միջոց, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջ, որը և մերժեց, մերժումը հիմնավորելով նրանով, որ նման տեղեկատվություն տրամադրելը չի մտնում ԿԸՀ-ի լիազորությունների մեջ: Ելնելով վերը ասվածից՝ ստիպված եմ վերահաստատել պահանջս և հատուկ ընդգծել, որ ես ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ եմ ներկայացնում, այլ պահանջում եմ, որպեսզի ԿԸՀ-ն՝ վերը մեջբերված իր լիազորությունների և պարտականությունների բերումով կանխի ընտրակեղծարարությունը՝ ՀՀ-ից հեռացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալները հանրությանը հասանելի դարձնելու միջոցով:
Պետք է հավելեմ նաև, որ մենք հետևում ենք նախընտրական գործընթացներին և արձանագրում ենք ընտրողների վրա գործադրվող զանգվածային ճնշման դրսևորումներ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ եղել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր, իսկ բնակելի շենքերի լիազորներին վարչական շրջանների պաշտոնական ներկայացուցիչները՝ այսինքն պետական ծառայության մեջ գտնվող անձինք հրահանգել են հավաքագրել իրենց շենքերում գրանցված և Հայաստանից հեռացած կամ առկա ընտրողների վերաբերյալ թվային տվյալներ և այս աշխատանքները հիմնականում արդեն ավարտված են: Այդ նպատակով օգտագործվում են հատուկ ձևաթղթեր (նմուշը կցվում է), որի վերջին տողը պետք է տվյալներ պարունակի պարոն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն արտահայտած ընտրողների թվի վերաբերյալ: Մենք ընտրողների նկատմամբ զանգվածային ճնշման դրսևորում ենք գնահատում պետական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից գործող իշխանության ղեկավարի թեկնածուական շահերի հանդեպ ցուցաբերած հատուկ հետաքրքրությունը: Մյուս կողմից արդեն պարզ է, որ Հայաստանից հեռացած՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների վերաբերյալ թվային տվյալներն արդեն հավաքագրվել են և իշխանության պարտականությունն է դրանք հրապարակել առնվազն մինչև փետրվարի տասներեքը:
Կարծում եմ, որ ՀՀ ԿԸՀ-ն և գրանցված դիտորդական առաքելությունները պետք է անհրաժեշտ քայլերը կատարեն զանգվածային օրինախախտումները կասեցնելու և կանխելու համար, որոնցից առաջինն ու կարևորագույնը պետք է լինի Հայաստանից բացակա ընտրողների վերաբերյալ արժանահավատ թվային տվյալների հրապարակայնացումը: Մենք շարունակում ենք նաև Հայաստանից հեռացած ընտրողների ընդհանուր թվաքանակի ճշգրտումը և արդեն հիմա կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է նկատելիորեն գերազանցել մեր կողմից նախապես նշված մեկ միլիոնը: Այժմ այս ուղղությամբ հատուկ հետազոտություն է իրականացվում, որը կհրապարակվի մոտ օրերս: Արդյունավետ համագործակցության ակնկալիքով և լավագույն մաղթանքներով,
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյան»։