Երեկ, այս դահլիճում, հայտարարություն եմ արել: Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել՝ շեշտելով, որ առայժմ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կառավարությունը ավելի շուտ այս պարզաբանումը տար, ոչ թե հանրային ակտիվ քննարկումներից ու ԱԺ-ում հարցը բարձրացնելուց հետո: Բայց միևնույնն է՝ հարցականները մնում են:
Նախ՝ կան Սյունիքի մարզի պաշտոնյանների ստորագրությունները այս փաստաթղթերի, ավելի ճիշտ՝ կիսագրագետ թղթերի տակ: Երկրորդ՝ Տարածքային նախարարության պարզաբանումից հետո, առավոտ.am կայքում, հայտնվել է, Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի հարցազրույցը, որտեղ այդ մարդը գովերգում է իրենց նախա-նախա-նախաձեռնությունը: Երրորդ՝ Տարածքային նախարարության պարզաբանման մեջ հղում կա կառավարության երկու որոշման, որոնք էական կապ չունեն խնդրո առարկայի հետ. մեկը վերաբերում է արոտավայրերի օգտագործման կարգին, մյուսը՝ պետական սեփականության արոտավայրերից օգտվելու պայմանների բնույթին: Չորրորդ՝ Հողային օրենսգիրքը նախատեսում է նման պայմանագրերը կնքել մրցույթով, առանց մրցույթի կարգ կառավարությունը չի սահմանել:
Հինգերորդ՝ բուն հարցը՝ ի±նչ է տալու հնարավոր այդ գործարքը Հայաստանի Հանրապետությանը և տարածաշրջանի գյուղացիությանը: Ինչու± հնարավոր չէ պետականորեն երաշխավորել մսամթերքի ու կաթնամթերքի իրացում և անասնապահության զարգացմանը մասնակից դարձնել մեր գյուղացիներին ու տնտեսավարողներին: Կառավարությունը գիտակցու±մ է պետական և համայնքային հողերը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վարձակալության տալու քաղաքական, հոգեբանական, տնտեսական, բնապահպանական հետևանքները:
Բնական կլիներ, եթե հարցին պատասխաներ Տարածքային կառավարման նախարարը: Ցավոք, պարոն Գևորգյանը ներկա չէ: Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր արձագանքը:
Աղվան Վարդանյան. «Կան Սյունիքի մարզի պաշտոնյանների ստորագրությունները այս կիսագրագետ թղթերի տակ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի Հարցը կառավարությանը
Հարգելի կառավարություն,