ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված` «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ (ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նշված հայտարարությանն անդրադարձել են այլ լրատվամիջոցներ եւս):
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում նույն օրը նշված հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար: Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն
2013թ. փետրվարի 5-ին «www.tert.am» էլեկտրոնային թերթում հրապարակվել է հոդված` «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ (ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նշված հայտարարությանն անդրադարձել են այլ լրատվամիջոցներ եւս):
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում նույն օրը նշված հրապարակումը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: