Լրահոս

06.02.2013 16:13


Սերժ Սարգսյան. «Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու»

Սերժ Սարգսյան. «Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու»

Այսօր ՀՀ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի ընտրողների հետ:

Առաջին հանդիպումը էջմիածինցիների հետ էր` Մշակույթի պալատում: ՀՀԿ նախագահն իր ելույթում ընդգծեց, որ Էջմիածինն ունի իր ամուր տեղը. «Ամենահեռավոր կետերից փորձում են գալ և գլուխ խոնարհել Էջմիածնին»:

Նախագահը հայտարարեց, որ 3 տարվա ընթացքում լուծվելու է հաշմանդամներին բնակարաններով ապահովելու խնդիրը, նրանց զբաղվածության հարցը և մեջբերելով ժողովրդական ասույթը՝ նշեց, որ քաղցած մարդուն մեկ ձուկ տալու փոխարեն՝ պետք է ձուկ բռնել սովորեցնենք:

Էջմիածինցիները բարձրացրին հանրակրթական և սպորտային դպրոցների վերանորոգման խնդիրները: Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախևառաջ վերանորոգվելու են հանրակրթական դպրոցները, որի մարզադահլիճներից պետք է օգտվեն սպորտային ակումբները, մինչև որ հարցը վերջնական լուծվի:

Ամփոփելով իր ելույթը` Սերժ Սարգսյանն ասաց. «Այսօր մեր երկրի հոգևոր մայրաքաղաքում հայտարարում եմ, որ իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու: Ձեր քվեի շնորհիվ լինելու եմ ընդդիմախոսների, մեզ քննադատողների նախագահը: Մենք ոչ մի մարդուց հրաժարվելու իրավունքը չունենք: Ինձ պատասխանատու եմ համարում յուրաքանչյուրիս համար»,- ու հավելեց, որ իրեն հարկավոր է, որ էջմիածինցին տղամարդավարի թիկունք կանգնի իրեն. «Տղամարդավարի ոչ թե ուժով ու բիլակով, այլ նորմալ ընտրություններ կազմակերպելով»:

Այս խորագրի վերջին նյութերը