Փետրվարի 7-ին` ժամը 15:00-ին, Գևորգյանհոգևորճեմարանի դահլիճում տեղի կունենաՍուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում:
Այս տարի փետրվարի 7-ը` Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնն է: 451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսներն Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են:
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանի պետական համալսարանը, ի դեմս Մշակույթի կենտրոնի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ կազմակերպում են Վարդանանց նահատակներին նվիրված միջոցառում, որը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է:
Մինչ միջոցառման սկսելը` ժամը` 11:00-ին, Մայր տաճարում կմատուցվի պատարագ` Սուրբ Վարդանանց հիշատակին:
Միջոցառումը Տերունական աղոթքով կսկսի Ծայրագույն պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ինչից հետո բացման խոսքով հանդես կգա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Միջոցառում՝ նվիրված Սուրբ Վարդանանց տոնին
Փետրվարի 7-ին` ժամը 15:00-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի կունենա Սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում: