Լրահոս

06.02.2013 16:04


Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի խորհդր անդամ

Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի խորհդր անդամ

Ինդարս Ասչուկսը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհրդի անդամ: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 22.01.2013թ.-ից: 

Պարոն Ասչուկսը ղեկավարում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ խմբի Բալթյան շուկաների զարգացման բաժինը:

Պրն Ինդարս Ասչուկսը իր կարիերան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ում սկսել է 2001թ.-ից, որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի (նախկինում՝ Ռիգայի Ֆոնդային Բորսա) Ռազմավարական ծրագրերի ղեկավար, որից հետո զբաղեցրել է մի շարք պաշտոններ. ղեկավարել է Բորսայական ծառայությունների բաժինը, ինչպես նաև ընդգրկվել է Ռիգայի Ֆոնդային Բորսայի և Լատվիայի Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհուրդներում: Պրն Ասչուկսը նաև հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Ռիգայի Կառավարման խորհրդի փոխնախագահ, իսկ 2011թ. նոյեմբերից՝ նաև Լատվիայի Կենտրոնական Դեպոզիտարիայի Կառավարման խորհրդի նախագահ:

Պրն Ասչուկսը ավարտել է Ռիգայում Ստոկհոլմի Տնտեսագիտության Դպրոցը և ունի Մագիստրոսի կոչում Լատվիայի Համալսարանի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը