Լրահոս

06.02.2013 15:37


Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ Լեհաստանի դեսպանի հարցազրույցի մասին

Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ Լեհաստանի դեսպանի հարցազրույցի մասին

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ոաչինսկին «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադարձել էր Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին ու առաջիկա նախագահական ընտրություններին:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանելով դեսպանի խոսքերն՝  ասել է.

«Ցանկացած դիվանագետ՝ առավել ևս դեսպան, իր հավատարմագրման երկրում տեղի ունեցող գործընթացների, այդ երկրի ներքին և արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելիս չպետք է անցնի դիվանագիտական էթիկայի սահմանները, ինչը կարող է ստվեր գցել հենց դեսպանի՝ որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստող պատասխանատուի առաքելության վրա»:

Այս խորագրի վերջին նյութերը