Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում փետրվարի 6-ին հյուրընկալվեցին Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի պատվիրակները, որոնք մասնակցում են փետրվարի 5-8-ը Հայաստանում անցկացվող ՀԿԵԽ նիստին: Նախորդ երկու տարիներին երիտասարդ խորհրդարանականներն իրենց նիստերը գումարել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
ՀԿԵԽ նիստը կազմակերպվում է Եվրոպական միության եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան գործընկերն է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Ավարտին յուրաքանչյուր երկրից ընտրվելու է հնգական ներկայացուցիչ՝ եվրոպական կառույցներին տեղում ծանոթանալու համար:
Խորհրդարանում Հայաստանի եւ Վրաստանի ավագ դպրոցների շուրջ 40 աշակերտներին ներկայացվեց օրենսդիրի գործունեությունը, ՀՀ Ազգային ժողովի պատմությունը, կառուցվածքը: Այնուհետեւ դպրոցական հյուրերի հետ հանդիպում ունեցավ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով նրանց՝ ԱԺ փոխնախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ վրացի երիտասարդների համար այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանն այսուհետ կլինի ոչ միայն հարեւան երկիր, աշխարհագրական տարածք, այլեւ իրենց ընկերների հայրենիքը: Բարձր գնահատելով մարդկային ջերմ հարաբերությունները՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դրանք նաեւ այն «թելերն» են, որոնք կապում են ժողովուրդներ, պետություններ: Նա շեշտեց այն դերը, որ երիտասարդներին վերապահված է շուրջ 20 տարի ժողովրդավարության ուղին ընտրած երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի եւ Վրաստանի ապագան կերտելու գործում:
Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ 2013-ին կարեւորագույն իրադարձություններ են սպասվում թե Հայաստանի եւ թե Վրաստանի քաղաքական դաշտում. ՀՀ-ում՝ փետրվարի 18-ին, իսկ հարեւան երկրում տարեվերջին ընտրվելու են նախագահներ: ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում ՀԿԵԽ պատվիրակներն սպասվող իրադարձություններին, ինչ տրամադրություններ են նրանց ընտանիքներում: Թեման ոգեւորեց դպրոցականներին, եւ ծավալված զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքականությամբ ու բուռն բանավեճերով հետաքրքված են ոչ միայն ավագ դպրոցների աշակերտներն իրենք, այլեւ իրենց հարազատները: Հերմինե Նաղդալյանն էլ պատմեց, թե երկրի քաղաքական իրադարձություններն ինչ արձագանք են գտնում իր ընտանիքում՝ զուգահեռաբար ներկայացնելով այն պատմությունը, որի միջով անցել է հասարակությունը անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններից մինչեւ ներկա փուլ: