Լրահոս

06.02.2013 14:38


Մարքսիստը Հայրիկյանի պատմությունը շոու է համարում

Մարքսիստը Հայրիկյանի պատմությունը շոու է համարում

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին հաջորդած իրավիճակը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը բնորոշում է որպես չափից ավելի քաղաքական էրոտիկա և էյֆորիա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նա ընդգծել է, որ պետք չէ սլաքն ուղղել դեպի Ռուսաստան, քանի որ այդ երկրին Հայրիկյանի դեմ մահափորձը բացարձակապես պետք չէր:

Հայրիկյանի խոսքը արևմուտքից փոխանցվող բառակապակցություն է, Հիլարի Քլինթոնի ասածների կրկնությունը։ Եթե դա ոչ թե անհատական, այլ քաղաքական տեռոր է, որի հավանակությունը շատ ցածր եմ համարում, չեմ կարծում, թե պատվիրատուն դրսից է: Դա ուղղակի շոուի համար է,–ասել է Դ. Հակոբյանը՝ հավելելով, որ Հայրիկյանը մեկ ակնթարթում պատմության վրա կատակլիզմի դերակատարություն կարող էր ունենալ, սակայն չարեց՝ իշխանությունների հետ անդրկուլիսյան համաձայնության և կոմպրոմիսի գնալու պատճառով:

Հայրիկյանի արագ ապաքինումն էլ գլխավոր մարքսիստն անտրամաբանական է համարում.

Դոն Կիխոտի նման հերոս դառնալ ու նիզակը վերցնել գնալ մարտի դաշտ, նշանակում է կոմպրոմիսի է գնացել իշխանությունների հետ։ Հասարակությունում առկա է վատատեսություն և հուսահատություն, իսկ քաղաքականությունը վերածվել է խեղկատակության:

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը