Լրահոս

06.02.2013 14:20


Հանրապետությունում ընտանեկան բռնության դեպքերն աճել են

Հանրապետությունում ընտանեկան բռնության դեպքերն աճել են

Այսօրվա ասուլիսն ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը  հայտնել է, որ 2012-ին արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից 621-ը իգական սեռի նկատմամբ, 145-ը` արական: Անչափահասների նկատմամբ արձանագրվել է ընտանեկան բռնության 15 դեպք:

«Նախորդ տարիների համեմատ այդ բռնությունների թիվն աճել է, ինչը Ոստիկանության կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունք է։ Նաև բռնության ենթարկվածներն ավելի շատ են սկսել դիմել Ոստիկանություն: Ընտանիքներում տղամարդկանց նկատմամբ իրականացված բռնությունը դրսևորվել է հիմնականում հայր-որդի հարաբերության մեջ: Ունենք մի դեպք, երբ կնոջ կողմից տղամարդու նկատմամբ սպառնալիք է եղել»,-ասել է բանախոսը։
Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ բռնություններին, ոստիկանության գնդապետը նշել է, որ որ 2012-ին արձանագրվել է 2 026 դեպք և գերակշռել է ծեծը` 423 դեպք և թեթև մարմնական վնասվածքը` 125 դեպք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը