«Միասին այցելենք 170 000 դոլարանոց զուգարաններին». ֆեյսբուքյան էջ
Ֆեյսբուքյան օգտատեր Վլադ Հովհաննիսյանը այդ սոցիալական ցանցում էջ է բացել՝ «Միասին այցելենք 170 000 դոլարանոց զուգարաններին» անվանումով։ Էջի հեղինակը նշում է.
«Ինչո՞վ ենք պակաս տուրիստներից, որ չայցելենք 170 000 դոլար արժողությամբ բիոզուգարաններին և չօգտվենք այդ գերագույն հաճույքից. Շնորհակալ եմ հայրենի կառավարությանը, որ դրանցից օգտվելու գինը սահմանել է ընդմանեը 200 դրամ, այսինքն, հաճույք, որը հասանելի է բոլորիս... օգտվենքԿառավարությանմարդասիրությունիցևընդամենը 200 դրամծախսելովվայելենքգերագույնզուգարանայինհաճույք»։
Նա նաև տարբեր զուգարանների նկարներ է տեղադրել և գրել, որ կան բիոզուգարանների մի քանի տարբերակներ. «Կարծումեմ՝մենքինքներսկարողենքառաջարկներովհանդեսգալ, թեհատկապեսորզուգարաննենքմենքուզումևպահանջում... հիմա այստեղ կտեղադրեմ բիոզուգարանների մի քանի նկարներ, ճանաչելու համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ ԱրաՊետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124մլնդրամընդհանուր արժողությամբ 2 զուգարան է բերել Հայաստան։ Ամեն զուգարանն արժե 170 հազ. դոլար: Պետական պաշտոնյան համոզված է, որ այս զուգարանները մեծ նշանակությունունենզբոսաշրջությանզարգացման համար։
Զուգարաններից մեկը Տաթևի ճոպանուղու մոտ է, իսկ մյուսը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու:
–Զուգարաններնաշխատելուենինքնաֆինանսավորման սկզբունքով՝ 200դրամ վճարով,–ասել է նա:
Ի դեպ, ավելի վաղ նշվում էր, թե 2010թ.կառավարությունը որոշել էր2 բիոզուգարանի ձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ հատկացնել։ Իսկ թե ինչո՞ւ է հետո100 մլն–ը 124 մլն դարձել, անհայտ է։
«Միասին այցելենք 170 000 դոլարանոց զուգարաններին». ֆեյսբուքյան էջ
Ֆեյսբուքյան օգտատեր Վլադ Հովհաննիսյանը այդ սոցիալական ցանցում էջ է բացել՝ «Միասին այցելենք 170 000 դոլարանոց զուգարաններին» անվանումով։ Էջի հեղինակը նշում է.
«Ինչո՞վ ենք պակաս տուրիստներից, որ չայցելենք 170 000 դոլար արժողությամբ բիոզուգարաններին և չօգտվենք այդ գերագույն հաճույքից. Շնորհակալ եմ հայրենի կառավարությանը, որ դրանցից օգտվելու գինը սահմանել է ընդմանեը 200 դրամ, այսինքն, հաճույք, որը հասանելի է բոլորիս... օգտվենք Կառավարության մարդասիրությունից և ընդամենը 200 դրամ ծախսելով վայելենք գերագույն զուգարանային հաճույք»։
Նա նաև տարբեր զուգարանների նկարներ է տեղադրել և գրել, որ կան բիոզուգարանների մի քանի տարբերակներ. «Կարծում եմ՝ մենք ինքներս կարող ենք առաջարկներով հանդես գալ, թե հատկապես որ զուգարանն ենք մենք ուզում և պահանջում... հիմա այստեղ կտեղադրեմ բիոզուգարանների մի քանի նկարներ, ճանաչելու համար»։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 2 զուգարան է բերել Հայաստան։ Ամեն զուգարանն արժե 170 հազ. դոլար: Պետական պաշտոնյան համոզված է, որ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար։
Զուգարաններից մեկը Տաթևի ճոպանուղու մոտ է, իսկ մյուսը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու:
–Զուգարաններն աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով՝ 200 դրամ վճարով,–ասել է նա:
Ի դեպ, ավելի վաղ նշվում էր, թե 2010թ. կառավարությունը որոշել էր 2 բիոզուգարանի ձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ հատկացնել։ Իսկ թե ինչո՞ւ է հետո 100 մլն–ը 124 մլն դարձել, անհայտ է։
7or.am