Իրանում քննարկվում է երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանատան փակման հարցը
Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը քննարկել է երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործունեության դադարեցման մասին։ Հանձնաժողովի մամլո քարտուղար Կյազիմ Ջալալին հայտնել է, որ տվյալ հարցը քննարկվում է արտաքին գործերերի նախարարության պաշտոնատար անձանց հետ։ Ջալալին հրաժարվել է որևէ տեղեկություն հայտնել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակելու որոշման մասին։ Նա հայտնել է, որ արևմտյան պետությունները բացահայտ խառնվում են Իրանի ներքին գործերին։ «Առայժմ Մեծ Բրիտանիայի հետ տեղի են ունեցել բանակցություններ՝ այդ երկրի հետ հարաբերությունները սահմանափակելու շուրջ»,-հայտնել է Ջալալին։ Նա նաև նշել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների հետ, սակայն ոչ մեկին թույլ չի տա խառնվել պետության ներքին գործերին։

Ըստ Trend News-ի։