Լրահոս

06.02.2013 13:38


Անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով

Անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով

Փետրվարի 5-ին՝ ժամը 21։15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողները, անձի առևանգման, ապօրինի ազատությունից զրկելու և ծեծի ենթարկելու կասկածանքով, Ներքին Չարբախի 5-րդ փողոցի թիվ 1 տան մոտից բերման են ենթարկել 1983թ. ծնված Գոռ Պ.-ին:

Պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի կեսերին Գոռ Պ.-ի ընկեր Կարապետ Մ.-ն մի տաքսի ծառայության «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով պատճառված նյութական վնասի վերականգման հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել է ավտոմեքենայի վարորդին` 1987թ. ծնված   Գառնիկ Թ.-ին, ապա Գոռ Պ.-ն և Կարապետ Մ.-ն նշված հասցեի մոտից, բռնություն գործադրելով, առևանգել են Գառնիկ Թ.-ին, տարել տաքսի ծառայություն, մոտ 9 ժամ ապօրինի զրկել նրան ազատությունից, որի ընթացքում Կարապետ Մ.-ն բռունցքով կրկին հարվածել է Գառնիկ Թ.-ին: 
2013թ. փետրվարի 3-ին, ժամը 20։00-ի սահմաններում, նշված տաքսի ծառայությունում Գոռ Պ.-ն կրկին վիճաբանել է Գառնիկ Թ.-ի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը