Լրահոս

06.02.2013 13:23


Դեպի ապահով Հայաստան. ՀՀ կառավարությունը 124 մլն դրամ արժողությամբ 2 զուգարան է գնել

Դեպի ապահով Հայաստան. ՀՀ կառավարությունը 124 մլն դրամ արժողությամբ 2 զուգարան է գնել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 2 զուգարան է բերել Հայաստան։ Ամեն զուգարանն արժե 170 հազ. դոլար: Պետական պաշտոնյան համոզված է, որ այս զուգարանները մեծ նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման համար։

Զուգարաններից մեկը Տաթևի ճոպանուղու մոտ է, իսկ մյուսը՝ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու:

Զուգարանները աշխատելու են ինքնաֆինանսավորման սկզբունքով՝ 200 դրամ վճարով,–ասել է նա:

Ի դեպ, ավելի վաղ նշվում էր, թե 2010թ. կառավարությունը որոշել էր 2 բիոզուգարանի ձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ հատկացնել։ Իսկ թե ինչո՞ւ է հետո 100 մլն–ը 124 մլն դարձել, անհայտ է։

Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից 170 հազ. դոլար արժողությամբ զուգարաններ գնելը «Ֆեյսբուք»–ում տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել։ Դրանցից մի քանիսին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը