Լրահոս

06.02.2013 13:20


Ամբարձիչից երկու տղամարդ վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Ամբարձիչից երկու տղամարդ վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Փետրվարի 5-ին Ազատության պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան  բախվել է կայանված ամբարձիչ ավտոմեքենայի հենակին: Բախման հետևանքով ամբարձիչի հարթակին կանգնած և այդ պահին աշխատանք կատարող երկու տղամարդ վայր են ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ նույն օրը «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը