Անդրիաս Ղուկասյանի ճնշումը ցածր է, բայց նա չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Այսօր առավոտյան, ինչպես ամեն օր, Շտապ օգնության շխատակիցները ստուգել են հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը։ Պարզվել է, որ նրա ճնշումը ցածր է։ Անդրիաս Ղուկասյանի լիազոր ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ դա հացադուլը շարունակելու խոչընտոտ չի կարող հանդիսանալ, և նախագահի թեկնածուն մտադիր չէ հրաժարվել իր ընտրած պայքարի այդ ձևից։
–Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն այնպիսին է, ինչպիսին կարելի էր սպասել։ Սակայն նա շարունակելու է հացադուլը, մինչև իր պահանջները չկատարվեն,–նշել է նա։

7or.am