Ներկայացվել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացման ծրագիր
Այսօր՝ <<Մարիոթ Արմենիա>> հյուրանոցի <<Տիգրան Մեծ>> սրահում կայացած մեկնարկային համաժողովին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող <<Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող <<Բավրա>> և <<Նինոծմինդա>> պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում>> ծրագրի նպատակներն ու հեռանկարները:
Միջացառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձինք:
Համաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Քոր-Բիզոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1,403,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի <<Բավրա>> և <<Նինոծմինդա>> անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը:
Ծրագրի շրջանակներում կարդիականացվեն <<Բավրա>> և <<Նինոծմինդա>> անցման կետերի սահմանային ենթակառուցվածքները, ինչպես նաև կկատարվի Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացների միջոցով, ներառյալ փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, ծառայողական հերթափոխերի կառավարումը և այլն: