ՀՀ նախագահի թեկնածու. «Ով մնաց քվեաթերթիկում, փետրվարի 19-ին բան չի ունենալու ժողովրդին ասելու»
Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, խոսելով ընթացող քարոզարժավի մասին, նշել է, թե իշխանությունները մյուս թեկնածուների հետ տուն-տունիկ են խաղում: Արամ Հարությունյանը շեշտել է, որ ինքն ընտրություններին չի մասնակցելու ոչ միայն որպես թեկնածու, այլև՝ քվեարկող: «Հայաստանում ընտրությունները ոչ լեգիտիմ են: Ես համոզված եմ, որ փետրվարի 19-ին ունենալու ենք նոր իրավիճակ: Բոլոր թեկնածուներն էլ գնալու են, իսկ ես մնալու եմ: Համոզված եմ, որ ով մնաց քվեաթերթիկում, փետրվարի 19-ին բան չի ունենալու ժողովրդին ասելու։ Ամսի 19-ին ես եմ լինելու և մի քանի մարդիկ: Այդ օրը բոլոր թեկնածուները կակազելու են»,–ասել է նախագահի թեկնածուն։

7or.am