Բեթմեն լինելու համար անհրաժեշտ է տարեկան 2,8 մլն դոլար
Պարզվել է, որ հայտնի հերոս Բեթմեն լինելը շատ թանկ և ծախսատար հաճույք է: Մելբուռնի համալսարանի տնտեսական ֆակուլտետի աշխատակիցները իրենց կայքում հրապարակել են մի ցուցակ, որում հաշվել են Բեթմենի բոլոր ծախսերը: Այդպես, օրինակ, իր օգնական Ալֆրեդին Բեթմենը պետք է տարվա մեջ վճարի առնվազն 262 800 դոլար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նմանատիպ վարձու աշխատողի աշխատավարձի միջին գումարը կազմում է 30 դոլար մեկ ժամվա համար: Ալֆրեդի տարեկան աշխատավարձին գումարվել է նաև ամսվա մեջ օգտագործվող մոտ 30 բեթարանգի և 10 նռնակի գումարը, և այդ թիվը կազմել է արդեն 300 հազ. դոլար: Հաշվի են առել նաև Բեթմենի առանձնատան՝ Ուեյն-Մինորի ջեռուցման վարձը, որը, ըստ սակագների, կազմել է տարեկան մոտ 600 հազ. դոլար: Ծախսերի մեջ ներառվել են նաև բազմաթիվ չվերթները, որը Բրյուս Ուեյնը իրականացնում է սեփական ինքնաթիռով. վառելիքի արժեքը կազմում է մոտ 1500 դոլար մեկ ժամվա համար: Ցուցակում ընդգրկվել են նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումների և զինամթերքի գները:
Այսպիսով՝ ծախսերի գումարը կազմել է տարեկան 2,8 մլն. դոլար, և դա այն պարագայում, երբ դրա մեջ մասնագետները չեն ներառել Բրյուսի բազմաթիվ խնջույքների ծախսերը, ինչպես նաև նոր սարքավորումների ստեղծման համար անցկացվող հետազոտությունների արժեքը և Բեթմենի բազմաթիվ մեքենաների ու մոտոցիկլների վառելիքի և փչացող մասերի գինը: Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ Մելբուռնի աշխատողները կատակում են, թե անարդարության դեմպայքարելու համար պարտադիր չէ այդքան հարուստ լինես, քանի օր օրինակ Սարդ-մարդը շատ ավելի համեստ ծախսեր է անում:
Բեթմեն լինելու համար անհրաժեշտ է տարեկան 2,8 մլն դոլար
Պարզվել է, որ հայտնի հերոս Բեթմեն լինելը շատ թանկ և ծախսատար հաճույք է: Մելբուռնի համալսարանի տնտեսական ֆակուլտետի աշխատակիցները իրենց կայքում հրապարակել են մի ցուցակ, որում հաշվել են Բեթմենի բոլոր ծախսերը: Այդպես, օրինակ, իր օգնական Ալֆրեդին Բեթմենը պետք է տարվա մեջ վճարի առնվազն 262 800 դոլար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նմանատիպ վարձու աշխատողի աշխատավարձի միջին գումարը կազմում է 30 դոլար մեկ ժամվա համար: Ալֆրեդի տարեկան աշխատավարձին գումարվել է նաև ամսվա մեջ օգտագործվող մոտ 30 բեթարանգի և 10 նռնակի գումարը, և այդ թիվը կազմել է արդեն 300 հազ. դոլար: Հաշվի են առել նաև Բեթմենի առանձնատան՝ Ուեյն-Մինորի ջեռուցման վարձը, որը, ըստ սակագների, կազմել է տարեկան մոտ 600 հազ. դոլար: Ծախսերի մեջ ներառվել են նաև բազմաթիվ չվերթները, որը Բրյուս Ուեյնը իրականացնում է սեփական ինքնաթիռով. վառելիքի արժեքը կազմում է մոտ 1500 դոլար մեկ ժամվա համար: Ցուցակում ընդգրկվել են նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումների և զինամթերքի գները:
Այսպիսով՝ ծախսերի գումարը կազմել է տարեկան 2,8 մլն. դոլար, և դա այն պարագայում, երբ դրա մեջ մասնագետները չեն ներառել Բրյուսի բազմաթիվ խնջույքների ծախսերը, ինչպես նաև նոր սարքավորումների ստեղծման համար անցկացվող հետազոտությունների արժեքը և Բեթմենի բազմաթիվ մեքենաների ու մոտոցիկլների վառելիքի և փչացող մասերի գինը: Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ Մելբուռնի աշխատողները կատակում են, թե անարդարության դեմ պայքարելու համար պարտադիր չէ այդքան հարուստ լինես, քանի օր օրինակ Սարդ-մարդը շատ ավելի համեստ ծախսեր է անում: