Լրահոս

06.02.2013 21:05


Իսրայելի վարչապետի կնոջ զգեստը ցնցել է Քնեսեթը

Իսրայելի վարչապետի կնոջ զգեստը ցնցել է Քնեսեթը

Իսրայելում արդեն քանի օր չեն դադարում երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահույի կնոջ՝ Սառայի զգեստի մասին խոսակցությունները և բուռն քննադատությունները: Թեև նրան բազմիցս քննադատել են անճաշակ հագուստի համար, ասկայն այս անգամ քննադատությունները սովորականից ավելի բուռն էին: Աղմուկի պատճառը դարձել է Սառայի թափանցիկ նեղ զգեստը, որով նա ներկայացել է Քնեսեթի 19-րդ գումարման բացման տոնական արարողությանը: Իր մասնագիտական կարծիքն է հայտնել նաև « Haaretz»-ի աշխատող, ոճաբան Ռոնի Բարը. «Եթե նմանատիպ զգեստով Քնեսեթ գար, օրինակ, հեռախոսավարուհին, ապա նրան անմիջապես տուն կուղարկեին՝ նկատողություն անելով խորհրդարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Բայց երբ խոսքը  Սառա Նաթանյահույի մասին է, ապա ոչ մեկը չի համարձակվում բերանը բացել»: 

Նշենք նաև, որ Իսրայելի Քնեսեթի նախարարները և պատգամավորները ներկայացուցչական հագուստի համար հատուկ նպաստ են ստնում:

Այս խորագրի վերջին նյութերը