Լրահոս

06.02.2013 12:33


Ինչպես պետք է ջուր չլցնել թշնամու ջրաղացին

Ինչպես պետք է ջուր չլցնել թշնամու ջրաղացին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի բարեկամներ, ես մի քանի անգամ խնդրել եմ ՁԵԶ խոսքում չօգտագործել «ազերի» բառը, խնդրանքս կրկնում եմ, և այդ ցուցակը մի փոքր մեծացնում.
Ազերի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն կամ շփման գիծ, արցախցիներ, Հայաստան և Արցախ, Մեծ եղեռն
Երևի այս ցանկը կարելի էր ավելի մեծացնել, ուղղակի, հիմա չեմ հիշում: Ընկերներիս խնդրում եմ նաև տարածել սա. որքան լայն արձագանք գտնի այն հայ հասարակության շրջանում, այնքան արագ վերջ կտանք թուրքական ևս մեկ քարոզչական զենքի: Սա զենք է, որի դեմ պայքարի անհրաժեշտության ընկալումը դեռ համազգային չէ, ցավոք»:

Ուշագրավն այն է, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ օգտագործել է «եղեռն» բառը՝ հայտարարելով, որ մենք ինքներս 40-50 տարի ցեղասպանություն բառի փոխարեն եղեռն ենք օգտագործել և այդտեղ որևէ խնդիր չկա։.

Մեզ համար այդ 2 բառերը նույնն են: Միգուցե մեր ոչ ճիշտ շեշտադրումների պատճառով ԱՄՆ նախագահն արտասանեց եղեռն բառը, բայց ոչ թե իր գրասենյակում, այլ երկրրի խորհրդարանում: Այնպես որ, եթե նա ասեր ցեղասպանություն, էլի դժգոհելու էինք, թե ինչո՞ւ երկու անգամ չասեց,– նշել է Սարգսյանը:

Մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը նկատել է.

«Իմ ասած Մեծ Եղեռնի չգործածման հորդորը վերաբերվում է նրան, որ ընդհանուր երկարամյա կոտորածների գործընթացին, որ ասում ենք եղեռն կամ ցեղասպանություն չանվանենք միայն այդ գործընթացի վճռական, ամենաինտենսիվ և ամենածավալուն փուլին՝ 1914թ. հոկտեմբեր-1916թ. ամառ, տրվող անվանումով: Այսինքն Եղեռնը դա անհիշելի ժամանակներից մինչև 1920 ականները եղածն է, իսկ Մեծ Եղեռնը արդեն նշեցի 1914 հոկտեմբեր-1916 ամառ: Կարծում եմ այս ամենով ակնհայտ է իմ ասածի և ՀՀ նախագահի ասածի տարբերոությունները, դրանք անգամ նույն բանը կարելի է համարել, և ոչ մի դեպքում հակադրել: Ավելին ես էլ եմ համաձայն նախագահի հետ քանզի եղեռնը դա հայկական բառ է ինչպես հոլոքոստը, իսկ ցեղասպանությունը զուտ իրավաբանական բոնորոշում: Եղեռնը դա մերն է հայկականը...»։

7or.am   

Այս խորագրի վերջին նյութերը