Քաղաքական

06.02.2013 12:39


Արամ Հարությունյան. «Իշխանությունները խճճվել են իրենց իսկ ծուղակի մեջ»

Արամ Հարությունյան. «Իշխանությունները խճճվել են իրենց իսկ ծուղակի մեջ»

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտնել է, որ, վաղը պատրաստվում է հացադուլ հայտարարել: «Հացադուլի նպատակն է կոչ անել մյուս բոլոր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը: Դա նաև փորձ է՝ պաշտպանել յուրաքանչյուր ընտրողի իրավունքն ու ժողովրդի քվեն: Ես դա համարում եմ իմ առաքելությունը: Վաղը` ժամը 17.00-ից մինչը հաջորդ օրը ԿԸՀ-ի շենքի առջև հասցադուլ կհայտարարեմ, որից հետո կհանեմ իմ թեկնածությունը: Իմ մտահոգություններն ավելի են խորանում: Ես համոզված եմ, որ եթե Սերժ Սարգսյանը ևս իր թեկնածությունը հանի նա պատմության մեջ կմնա իբրև լավ նախագահ»,-ասել է բանախոսը։

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականցաված մահափորձին և դրան հաջորդած ԱԻՄ առաջնորդի հայտարարություններին, նախագահի թեկնածուն ասել է. «Երեկվա հայտարարությունից հետո մտահոգություններս ավելի խորացան: Անհասկանալի է այն տեսակետը, թե մահափորձի մեջ ռուսական հետք էին փնտրում, անհեթեություն է թվում այդ ամենը։ Ծավալվող իրադարձությունները պտտվում են մի բանի շուրջ, իսկ իշխանությունները խճճվել են իրենց իսկ ծուղակի մեջ: Փորձում են լարել հայ-ռուսական հարաբերությունները: Սա ոչ մի բան չի տալու Հայաստանին: Միգուցե մեր իշխանություններն ինչ-որ բան փորձում են հասկացնել հենց Հայրիկյանի լեզվով, բայց այդ ամենն անիմաստ է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը