Ինձ համար անչափ դժվար է գրել այս նամակը, բայց շատ ավելի դժվար է` շարունակել լռել:
Լոնդոնի օլիմպիական խաղերից առաջ ես հրապարակավ խոստացել էի, որ ոչ գոհացուցիչ արդյունքի դեպքում դիմում կգրեմ և կհեռանամ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Անկախ իմ ապրումներից, իմ արած-չարածից` իմ խղճի առաջ ես այսօր ազնիվ եմ:
Օլիմպիադայի ամենալարված օրերին, երբ մեր մարզիկներից մենք անձնազոհություն էինք ակնկալում և ամեն օր աղոթում նրանց հաջողության համար, դու` Յուրիկ, սկսեցիր հարցազրույցներ տալ ու մեղադրել մարզաշխարհի ներկայացուցիչներին ու ղեկավարներին:
Անկեղծ ասած` ես հույս ունեի, որ դա արել ես պահի ազդեցության տակ, ու կրքերը հանդարտվելուց հետո կհասկանաս, որ սիրուն բան չեղավ ու կփորձես մոռացության տալ կատարվածը:
Բայց դրա փոխարեն դու շարունակեցիր նույն անպատվաբեր գործը: Դու ինչ-որ մարդկանց դուր գալու համար անընդհատ փորձում ես չարախոսել մարզաշխարհի ղեկավարների, Գ. Ծառուկյանի, ու նաև` իմ համեստ անձի մասին:
Այսօր իմ համբերության բաժակը լցվել է: Ես այլևս ֆեդերացիայի նախագահը չեմ ու կարող եմ անտեսել Ծառուկյանի պահանջը` չպատասխանել: Այսօր ես պատասխանելու եմ:
Դու մեղադրում ես Գագիկ Ծառուկյանին` մարզաշխարհից չհասկանալու, չաջակցելու և այլ մեղքերում: Բայց գոնե դու գիտես, որ քո որդին` ծանրորդ Նորայր Վարդանյանն աշխատավարձ է ստացել և շարունակում է ստանալ անձամբ Գագիկ Ծառուկյանից: Մի ժամանակ` ամսական 500 հազար, իսկ անբավարար արդյունքներ ստանալուց հետո` 200 հազար դրամ: Գոնե դու գիտես, որ քո որդու համար Ծառուկյանը ստեղծել է մարզվելու և կատարելագործվելու բոլոր պայմանները: Գոնե դու գիտես, թե քո մարզական անցյալը հարգելով՝ օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որքան մեծ աջակցություն է ցուցաբերել քո որդուն:
Գոնե դու գիտես, թե ինչու 2012-ին Թուրքիայում կայացած՝ Եվրոպայի առաջնությանը քո որդին չմասնակցեց: Միայն մարդկային էթիկայից ելնելով` ես այսօր չեմ բացի բոլոր փակագծերը (խնդրում եմ` այսուհետ մի ստիպիր, որ ես դա անեմ):
Լավ, այսքանից հետո ինչպե՞ս կարող ես դու անընդհատ չարախոսել քեզ մշտապես ընդառաջած, ձեռք մեկնած մարդու ու մարդկանց մասին:
Դու ասում ես, որ ֆեդերացիայում ծանրամարտից հասկացող մարդիկ չկան: Լավ, բա ինչպե՞ս ստացվեց, որ 2006-ից սկսած ունեցանք աշխարհի երկու չեմպիոն, Եվրոպայի 13 չեմպիոն, աշխարհի առաջնությունների հինգ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների՝ մեկ տասնյակից ավելի մրցանակակիրներ, օլիմպիական չորս բրոնզե մեդալ, սահմանեցինք բազմաթիվ ռեկորդներ: Ես դեռ չեմ հիշում երիտասարդների եւ պատանիների գրանցած հրաշալի արդյունքները: Միայն նշեմ, որ պատանիների օլիմպիական խաղերում ունենք երկու մրցանակակիր, իսկ ուսանողական խաղերում` աշխարհի չեմպիոն: Յուրիկ, եթե այսքանից հետո դու կարծում ես, որ մեր ծանրամարտը մասնագետներ չունի, եւ որ Ծառուկյանին “ֆռռացնում” են, իսկ դու էլ ամենալավ մասնագետն ես, ապա ինչո՞ւ չես խոստանում ավելի բարձր արդյունքներ եւ գլխավորում հավաքականը: Վասիլի Ալեքսեեւից եւ Դավիթ Ռիգերտից ավելի տիտղոսակիր մարզիկ չես եղել, եթե նրանք հավաքական են մարզել, դո՛ւ էլ մարզիր, ապացուցի՛ր, որ դու ամենալավ մասնագետն ես, եթե իհարկե, քո այս մեծ աղմուկի նպատակը պաշտոնը չէ: Երկրի համար ամենադժվարին պահին հայրենիքը լքած մարդն իրավունք չունի պետական կամ մեկ այլ պատասխանատու պաշտոն ստանձնել: Մենք խրամատում էինք, իսկ դո՞ւ… Մենք երկրի հիմքերն էինք դնում, իսկ դո՞ւ…
Յուրիկ, դու լավ մարզիկ ես եղել, լեգենդար մարզիկ, բայց ես քեզ ուղիղ հարց եմ տալիս` ի՞նչ տեսակ մարդ ես դու: Ո՞ր շահի համար ես դու ուրանում մարդկային պարզ նորմերը:
Բացի՛ր աչքերդ, իսկական ողբերգություն է, որ նախկինում լեգենդար մարզիկին այսօր մարզաշխարհը չի ընդունում, մերժում է, համարում է օտար:
Ի՞նչ տեսակ մարդ ես դու
Բաց նամակ Յուրիկ Վարդանյանին

Սամվել Խաչատրյան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ