«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է «ներքին որոշում»` «քաղաքային կռիվ» տալու համար: Նրանց չի գոհացնում Երևանի քաղաքապետի աշխատանքը: Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, որն ասել է. «Առայժմ պաշտոնապես որևէ քննարկում տեղի չի ունեցել, հետևաբար չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն»: Մինչդեռ ԲՀԿ-ական աղբյուրները պնդում են, որ քննարկվում են նաև ցուցակը գլխավորողների անունները` չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը:
ԲՀԿ–ն կայացրե՞լ է «ներքին որոշում»