Պարզաբանում. Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ
ՀՀ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»: Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, եւ դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
Հայտնում ենք նաեւ, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել եւ իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ:
Տեղեկացնենք նաեւ, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել եւ համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց) ազատ հողերի, այդ թվում` արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն եւ 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դա ուսումնասիրել եւ անհրաժեշտ ընթացք տալ:

Տարածքային կառավարման նախարարություն