Լրահոս

06.02.2013 11:19


Հայկական կողմը ադրբեջանական դիվեսիոն–հետախուզական խումբ է ոչնչացրել

Հայկական կողմը ադրբեջանական դիվեսիոն–հետախուզական խումբ է ոչնչացրել

Փետրվարի 5–ին ոչնչացվել է հայկական սահմանը հատելու փորձ կատարած Ադրբեջանի զինված ուժերի դիվեսիոն–հետախուզական խումբը։ Այս մասին տեղեկացնում է «Voskanapat.info»–ն՝ նշելով, որ հայկական կողմի տվյալներով՝ ոչնչացվել է նվազագույնը 4 դիվերսանտ, սակայն Ադրբեջանը դեռևս հայտնել է մեկ լեյտենանտի և մեկ զինվորի մահվան մասին։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, հայկական կողմը հավատարիմ է հրադադարի ռեժիմի պահպանմանը, սակայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկարությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար ձեռնարկում է նախահարձակ գործողություններ` արդյունքում խախտելով հրադադարի ռեժիմը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները խիստ անհրաժեշտության դեպքում են դիմում համարժեք քայլերի: Իրավիճակը գտնվում է Պաշտպանության բանակի խիստ վերահսկողության տակ»,-ասել է Սենոր Հասրաթյանը:

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից անդադար հայկական կողմին մեղադրանքներ հնչեցնելուն` ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար նշեց, որ դա խոսում է ադրբեջանական բանակի բարոյալքված վիճակի մասին:

«Ադրբեջանը անդադար բանակի ներսում արձանագրված զոհերը թաքցնելով, չի կարողահում իր ժողովրդին պատասխան տալ, ստիպված ամեն ինչ վերագրում է հայկական կողմին»,-ասել է նա:

Ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինվորների միմյանց վրա կրակելու կամ ամրակցված զենքով ինքնասպանության դիմելու փորձերը հաճախ են ներկայացվում որպես հրադադարի ռեժիմի խախտման արդյունք:

2013 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակը ոչ մարտական պայմաններում կորցրել է 6 զինծառայող, վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը