ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության 2012թ. կատարած աշխատանքները
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաեւ պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով 2012թ. ընթացքում դատախազության մարմինների կողմից հարուցվել է 91 քրեական գործ, որոնից 27-ը` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 188-րդ, 193-րդ, 205-րդ, 308-րդ, 314-րդ, 315-րդ, 325-րդ, 345-րդ եւ այլ հոդվածնեորվ նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Հարուցված քրեական գործերով արձանագրված գույքային վնասը կազմել է 1մլրդ. 004մլն. 558 հազար դրամ: Վարչության դատախազների անմիջական դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 111,5 մլն. դրամ:
Ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 43 գործ, իսկ 17 գործ կարճվել է: Մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է134,5մլն. դրամ, իսկ դատաքննության ընթացքում` 16,6մլն. դրամ գումար, որից շուրջ 12մլն. դրամը` վարչության դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:
Հաշվետու ժամանակաշրջանում վարչության դատախազները 40 քրեական գործերի նկատմամբ իրականացրել են դատավարական ղեկավարում, որոնցից 17-ը` 49 անձի բնկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 12 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել:
2012թ. ընթացքում դատարան է հարուցվել 3մլրդ. 219մլն. 840 հազար դրամ հայցապահանջով 143 հայց, որոնցից 134-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, 1-ը` վարչական դատավարության, իսկ 8-ը` քրեական դատավարության կարգով:
Դատարանները քննել եւ դատական ակտեր են կայացրել 1մլրդ. 158մլն. 431 հազար դրամի 81 հայցով, որոնցից բավարարվել է 1մլրդ. 016մլն. 621 հազար դրամի 47 հայցադիմում /դատարանում քննված հայցերի 58,0 %, հայցագնի` 88,0% /, մերժվել է 139մլն. 081 հազար դրամ հայցագնով 29 հայց, իսկ 105 հայցի դատաքննություն ընթացքի մեջ է /2011թ. ընթացքում դատարան է հարուցվել 1մլրդ. 827 մլն. 184 հազար դրամ հայցապահանջով 103 հայց/: Փաստորեն, նշված ոլորտում վարչության հարուցած հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափը եռապատկվել է:
2012թ. ընթացքում դատախազության մարմինները` ներառյալ վարչությունը, դատարան են հարուցել 329 հայց` 4 483 705 132 դրամի բռնագանձման պահանջով /2011թ. ընթացքում դատարան է ներկայացվել 257 հայց` 2մլրդ. 213մլն. 037 հազար դրամի բռնագանձման պահանջով/:
Դատարաններում քննվել է 236 հայց, որոնցից բավարարվել է 2մլրդ. 091մլն. 806 հազար դրամ հայցապահանջով 165, մերժվել է 45, կարճվել` 26 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 63մլն. 890 հազար դրամ: