Աշխարհ

06.02.2013 11:01


Իրանցի նախագահացուն աչքը դրել է Հայաստանի հողերի վրա

Իրանցի նախագահացուն աչքը դրել է Հայաստանի հողերի վրա

Իրանի նախագահական ընտրություններին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև Իրանի հոգևոր ներկայացուցիչներից, Իրանում «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին։ «Regnum» գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներից մեկը Իրանին Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը վերադարձնելն է, ընդ որում՝ առանց մի կաթիլ արյուն թափելու։ Նա այս տարածքները համարում է «Իրանից անջատված»:

Նա նաև խոստովանել է, որ մինչ այս անհայտ է եղել հասարակությանը, բայց դա էլ համարում է իր առավելությունը։ Նախագահի թեկնածուն խոստացել է, որ երկրի ղեկավար դառնալուց մի քանի ամիս հետո կվերացնի Իրանի հանդեպ սահմանված բոլոր պատժամիջոցները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը