Գյումրիում հարյուրավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է
Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից՝ առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում և կարծես «ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ»: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակ` գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն առավել է վատթարանում, քանզի նրանց բազում հոգսերին ավելանում է նաև տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող խնդիրը:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ և սոցիալապես անապահով ընտանիքներ այցելությունների ընթացքում հաճախակի են հանդիպում թերսնվածության և ցրտի պաատճառով հիվանդացած մարդկանց ու մանկահասակ երեխաների: Անցած օրը ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված հագուստն ու վառելափայտը բաժանելու ու տեսանյութ պարաստելու նպատակով այցելեցինք Գյումրու նորակառույց «Անի» թաղամասում իր աղջկա և թոռնիկի հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող Լաուրա Ասեյանի ընտանիքին: Նման պայմաններում բնակվող բազմաթիվ գյումրեցիների նման նրանք ևս որպես ձմռան վառելիք օգտագործում էին դատարկ արկղերն ու պլաստմասե շշերը: Այս ընտանիքի գոյատևման միակ միջոցը երեխայի սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոն» ՀԿ
Գյումրիում հարյուրավոր ընտանիքների ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է
Ելնելով Գյումրիում անօթևանության և աղքատության առկա ծավալներից՝ առանց վարանելու կարելի է ասել, որ դրանք համատարած բնույթ են կրում և կարծես «ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ»: Հատկապես ձմռան ամիսներին տնակներում ապրող և առհասարակ` գործազկության ու աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքների վիճակն առավել է վատթարանում, քանզի նրանց բազում հոգսերին ավելանում է նաև տնակներն ու բնակարանները տաքացնելու անլուծելի թվացող խնդիրը:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ և սոցիալապես անապահով ընտանիքներ այցելությունների ընթացքում հաճախակի են հանդիպում թերսնվածության և ցրտի պաատճառով հիվանդացած մարդկանց ու մանկահասակ երեխաների: Անցած օրը ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ Արամ Միքայելյանի կողմից տրամադրված հագուստն ու վառելափայտը բաժանելու ու տեսանյութ պարաստելու նպատակով այցելեցինք Գյումրու նորակառույց «Անի» թաղամասում իր աղջկա և թոռնիկի հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող Լաուրա Ասեյանի ընտանիքին: Նման պայմաններում բնակվող բազմաթիվ գյումրեցիների նման նրանք ևս որպես ձմռան վառելիք օգտագործում էին դատարկ արկղերն ու պլաստմասե շշերը: Այս ընտանիքի գոյատևման միակ միջոցը երեխայի սոցիալական նպաստն է:
«Շիրակ կենտրոն» ՀԿ