ԵԱՀԿ-ի գործող նախագահը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել ցուցաբերել քաղաքական կամք և վճռականություն
ԵԱՀԿ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Լեոնիդ Կոժարը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Յան Քելիի (ԱՄՆ), և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ:
Հանդիպմանը քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը: Կողմերն անդրադարձել են Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներին։
Լեոնիդ Կոժարն ընդգծել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է աշխատել կողմերի հետ` խաղաղ կարգավորման գործընթացը հնարավորին առաջ մղելու համար: Ես հակամարտող կողմերին կոչ եմ անում ցուցաբերել քաղաքական կամք և վճռականություն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Կոժարը։
Հիշեցնենք, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2013թ. հունվարին: