Լրահոս

06.02.2013 10:01


ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. «Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը»

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան. «Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը»

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ծավալուն հարցազրույց է տվել «Հայկական ժամանակին»: Թերթի թղթակիցը նրան է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ բոլոր դեսպանատներն ունեն իրենց հատուկ ծառայությունները, և լավագույնները տիրապետում են տվյալ երկրում տիրող ամեն ինչին: Ձեր հատուկ ծառայությունները ձեզ ի՞նչ են զեկուցել Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին: Ո՞րն է ձեր երկրի տեսակետը, ո՞վ է կանգնած այդ մահափորձի ետևում»:

Դեսպանը հարցին պատասխանելով՝ մասնավորապես նշել է. «…Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է, որ չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետև Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: Սա ցանկացած հարթությունում, մանր և խոշոր հանցագործությունների: Պատմում եմ ձեզ սա որպես անեկդոտ, կարող եք ծիծաղել, բայց ինձ համար դա շատ խոսուն էր: Կողոպտել էին իմ նստավայրը: Ես խոսեցի այն չինովնիկի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար: Նա ասաց՝ գիտեք, դա իմ գործը չէ: Ես սարսափեցի: Այդ բարձրաստիճան մարդու մոտ բացակայում էր զգացողությունը, թե ինչ է նշանակում «պետականություն»: Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար: Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել: Սպանությունները, որոնք, ասում են, քաղաքական մոտիվացիաներ ունեին, միշտ չէ որ, մեղմ ասած, բացահայտվել են: Վերցրեք 2008թ. իրադարձությունները: Ոչ ոք պատասխան չտվեց: Ամենաթողության մթնոլորտը կարող էր ինչ-որ մեկին դրդել, որ կարելի է կրակել: Ահա, քաղաքականության մեջ ոչինչ չի առաջանում ոչնչից: Քաղաքականության մեջ, ինչպես հղիությունն է, ոչինչ չի կորչում, դա պետք է իր արդյունքը տա: Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար և ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ՝ այստեղ: Խոսք կա «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է՝ տոնն արդեն փչացված է»:

Այս խորագրի վերջին նյութերը