Լրահոս

23.06.2009 10:44


Ավտովթարի հետևանքով զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարները

Ավտովթարի հետևանքով զոհվել են  «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարները

Երեկ երեկոյան, ժամը 22.55-ին ոստիկանությունից ստացված տե­ղեկու­թյան համա­ձայն՝ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) տեղի է ունեցել ավտովթար:

Դեռևս չպարզված հանգամանքներում՝ «ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Կան տուժածներ և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Խանդի­լյանի դիակները, ինչպես նաև տուժած վարորդին՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածները «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» հեռուստասերիալի դերասաններն են ։ Հեռուստասերիալում նրանք մարմնավորում են Գարիկի և Գոքորի կերպարները։

Տես նաև...

Այս խորագրի վերջին նյութերը