Լրահոս

06.02.2013 01:41


Հայաստան-Լյուքսեմբուրգ 1:1

Հայաստան-Լյուքսեմբուրգ 1:1

Հայաստանի ազգային հավաքականը Վալանսի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց ընկերական հանդիպումը Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ։
Առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տիրում էին տարածքային և խաղային նախաձեռնությանը:  Սակայն,  Լյուքսեմուրգի ընտրանու ֆուտբոլիստների սուր հակագրոհներից մեկն ավարտվեց հաջողությամբ։ 14-րդ րոպեին, ստանալով փոխանցում աջ եզրից, Լյուքսեմբուրգի հավաքականի կիսապաշտպան Մարիո Մյուտշը գրավեց մեր ընտրանու դարպասը։
 Հայաստանի հավաքականը շարունակեց գրոհները, իսկ մրցակիցը պաշտպանվում էր ամբողջ թիմով։
Այնուհանդերձ, 42-րոպեին մեր ֆուտբոլիստներին հաջողվեց ճշգրիտ փոխանցումով դարպասապահի առջև մեն մենակ թողնել Մանուչարյանին, ով էլ գլխի հարվածով գրավեց դարպասը: 
Երկրորդ խաղակեսում հաշիվը մնաց անփոփոխ։
Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ Ռոման Բերեզովսկի, Հովհաննես Համբարձումյան (Արտակ Եդիգարյան, 46), Արտյոմ Խաչատուրով (Հրայր Մկոյան, 80), Ռոբերտ Արզումանյան (Տարոն Ոսկանյան, 88) Կամո Հովհաննիսյան, Կարեն Մուրադյան (Կառլեն Մկրտչյան, 78), Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան (Նորայր Ասլանյան, 61), Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան (Արթուր Սարկիսով, 72): 

Լյուքսեմբուրգի ընտրանի՝ Դանիել դա Մոտա (Դան Կոլետ, 84), Ժիլ Բետմեր (Դավիդ Տուրպել, 56), Էրիկ Հոֆման, Մաթիաս Յանիշ, Լորան Յանս, Օրելյեն Յոախիմ, Ջոնաթան Ժուբեր, Տոմ Լատերցա (Մասիմո Մարտինո, 63), Մարիո Մյուտշ (Ռենե Պետերս, 23), Քրիս Ֆիլիպս, Թոմ Շնելլ: 

Այս խորագրի վերջին նյութերը