Լրահոս

06.02.2013 09:38


Նորածինների վիճակը վատացել է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութից

Նորածինների վիճակը վատացել է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութից

«Չորրորդ ինքնիշխանությունը» երեկ տարբեր տեղերից ահազանգ է ստացել, որ հերթական անորակ պատվաստանյութն է տեղափոխվել Հայաստան: Դրա օգտագործման պատճառով շուրջ 30 նորածին ստիպված է ստանալ այդ հիվանդության համար նախատեսված ծանր պրեպարատները:
Ահազանգողները թերթին պատմել են, որ երեխայի ծնունդից մի քանի օր հետո, դեռևս դուրս չգրված, ասել են, թե պետք է տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ ներարկել, որովհետև այդպես է պլանավորված: Ծնողները չեն առարկել, արդյունքում`որոշ նորածինների մոտ ուռել են թևի տակերը, որոշների մոտ այլ բարդություններ են առաջացել: Բժիշկներն էլ, պատվաստանյութի «կողմնակի ազդեցությունները» վերացնելու նպատակով տուբերկուլյոզով հիվանդի բուժում են նշանակել:
Թերթը երեկ փորձել է այս դեպքի հետ կապված պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից: Սակայն լրատվական ծառայություններից հեռախոսազանգերին չեն պատասխանել: ՀՀ առողջապահության նախարարության արձագանքը թերթը կներկայանի հաջորդիվ:

Այս խորագրի վերջին նյութերը