ԲՀԿ պատգամավոր. «Առավել վտանգավոր է, երբ սահմանային գյուղերում արտագաղթը դառնում է համատարած»
Հայաստանի Հանրապետությունում պետական և քաղաքական համակարգերի կայացման գործընթացները բավարար տեմպերով չեն զարգանում:
Անհրաժեշտ է տարվող աշխատանքները կազմակերպել այնպես, որ ժողովրդի համար արդյունքները լինեն գոհացուցիչ:
Բայց քանի դեռ դա այդպես չէ` ժողովրդի հիասթափությունը շարունակելու է մեծանալ սեփական երկրի հանդեպ և արտագաղթի տեմպերը ավելանալու են, իսկ բնակչության սոցիալ-տնտեսական կարգավիճակը անկում է ապրելու:
Առավել վտանգավոր է, երբ ռազմավարական նշանակություն ունեցող սահմանային գյուղերում արտագաղթը դառնում է համատարած, մինչդեռ թշնամու անմիջական հարևանությամբ բնակվող մեր հայրենակիցը պիտի զգա ոչ միայն հայկական հզոր բանակի առկայությունը, այլ նաև պետության կողմից իր հանդեպ ցուցաբերվող սոցիալական ուշադրությունը: Ժողովրդի համատարած ծանր կարգավիճակը պայմանավորված է հիմնականում աշխատատեղերի բացակայությամբ:
Գործազրկությունը հնարավոր կլինի կրճատել, եթե ստեղծվի զբաղվածության պետական ծրագիր և դրա կենսագործման, ինքնազբաղվածության մեխանիզմների կատարելագործման, աշխատանքի ազատ ընտրության հնարավորությունների ընդլայնման, մարդկանց մասնագիտական կարողությունների մեծացման և աշխատատեղերի ստեղծման ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համապատասխան պայմաններ:
Դեմոկրատական արժեքները որդեգրելով որպես մեր երկրի զարգացման ու առաջընթացի միակ տարբերակ` պիտի գիտակցենք, որ գտնվելով զինադադարի մեջ անհրաժեշտ է, որ հզոր բանակ ունենալով հանդերձ, կառուցենք մրցունակ ժողովրդավարություն, որին հնարավոր է հասնել, երբ օրենքի գերակայությունը վեր դասվի անձնական շահերից և պետական պաշտոնյան չկարողանա կամայական որոշումներ կայացնել ու չպատժվել դրանց համար:
Այս ամենն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վրա` սասանում պետության վարկանիշը, իսկ մեր երկրի միջազային հեղինակությունը չափազանց թանկ է, որպեսզի այն շարունակական ենթարկենք փորձությունների:
Միջազգային բարձր ամբիոնները պիտի հարթակ ծառայեն առկա խնդիրների բարձրացման և լուծման համար:
Այն օրը, երբ անհատի շահը կվերափոխվի ընդհանուր շահի` այդ ժամ միայն կկերտենք մեծ հաղթանակներ:
Իսկ մինչ այդ, մեկը մյուսին վարկաբեկելով ու փնովելով, հնարավոր չէ անել ավելին, և երկրի ներքաղաքական իրավիճակը և ժողովրդի կենսամակարդակն ու բարոյահոգեբանական ծանր կարգավիճակի բարձրացմանն ուղված բոլոր քայլերը դատապարտված են ձախողման:
Անհրաժեշտ է մարդու համար ստեղծել համապատասխան պայմաններ` արժանապատիվ աշխատանք ունենալու իր և իր ընտանիքի հոգսերը լիարժեք հոգալու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար:
ԲՀԿ պատգամավոր. «Առավել վտանգավոր է, երբ սահմանային գյուղերում արտագաղթը դառնում է համատարած»
Հայաստանի Հանրապետությունում պետական և քաղաքական համակարգերի կայացման գործընթացները բավարար տեմպերով չեն զարգանում:
Անհրաժեշտ է տարվող աշխատանքները կազմակերպել այնպես, որ ժողովրդի համար արդյունքները լինեն գոհացուցիչ:
Բայց քանի դեռ դա այդպես չէ` ժողովրդի հիասթափությունը շարունակելու է մեծանալ սեփական երկրի հանդեպ և արտագաղթի տեմպերը ավելանալու են, իսկ բնակչության սոցիալ-տնտեսական կարգավիճակը անկում է ապրելու:
Առավել վտանգավոր է, երբ ռազմավարական նշանակություն ունեցող սահմանային գյուղերում արտագաղթը դառնում է համատարած, մինչդեռ թշնամու անմիջական հարևանությամբ բնակվող մեր հայրենակիցը պիտի զգա ոչ միայն հայկական հզոր բանակի առկայությունը, այլ նաև պետության կողմից իր հանդեպ ցուցաբերվող սոցիալական ուշադրությունը:
Ժողովրդի համատարած ծանր կարգավիճակը պայմանավորված է հիմնականում աշխատատեղերի բացակայությամբ:
Գործազրկությունը հնարավոր կլինի կրճատել, եթե ստեղծվի զբաղվածության պետական ծրագիր և դրա կենսագործման, ինքնազբաղվածության մեխանիզմների կատարելագործման, աշխատանքի ազատ ընտրության հնարավորությունների ընդլայնման, մարդկանց մասնագիտական կարողությունների մեծացման և աշխատատեղերի ստեղծման ոլորտում առկա այլ խնդիրների լուծման համապատասխան պայմաններ:
Դեմոկրատական արժեքները որդեգրելով որպես մեր երկրի զարգացման ու առաջընթացի միակ տարբերակ` պիտի գիտակցենք, որ գտնվելով զինադադարի մեջ անհրաժեշտ է, որ հզոր բանակ ունենալով հանդերձ, կառուցենք մրցունակ ժողովրդավարություն, որին հնարավոր է հասնել, երբ օրենքի գերակայությունը վեր դասվի անձնական շահերից և պետական պաշտոնյան չկարողանա կամայական որոշումներ կայացնել ու չպատժվել դրանց համար:
Այս ամենն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության վրա` սասանում պետության վարկանիշը, իսկ մեր երկրի միջազային հեղինակությունը չափազանց թանկ է, որպեսզի այն շարունակական ենթարկենք փորձությունների:
Միջազգային բարձր ամբիոնները պիտի հարթակ ծառայեն առկա խնդիրների բարձրացման և լուծման համար:
Այն օրը, երբ անհատի շահը կվերափոխվի ընդհանուր շահի` այդ ժամ միայն կկերտենք մեծ հաղթանակներ:
Իսկ մինչ այդ, մեկը մյուսին վարկաբեկելով ու փնովելով, հնարավոր չէ անել ավելին, և երկրի ներքաղաքական իրավիճակը և ժողովրդի կենսամակարդակն ու բարոյահոգեբանական ծանր կարգավիճակի բարձրացմանն ուղված բոլոր քայլերը դատապարտված են ձախողման:
Անհրաժեշտ է մարդու համար ստեղծել համապատասխան պայմաններ` արժանապատիվ աշխատանք ունենալու իր և իր ընտանիքի հոգսերը լիարժեք հոգալու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյան