ԱԺ ՀՅԴ խմբակցությաբն ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը
Առաջին անգամը լինելով` ՀՅԴ և երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել մասնակցելու այս ընտրություններին:
Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն ախտանշան է այն խոր ճգնաժամի, որ առկա է Հայաստանի ընտրական համակարգում,
Այդ ճգնաժամի հիմնական պատճառները հայտնի են՝
- իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի և անսանձ օգտագործման միջոցով
- ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահությունը, ինչն արմատավորվել է իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու նախադեպի չգոյությամբ:
Ահա այս ծայրահեղ անհավասար և անմրցակցային պայմաններն են անիմաստ և անարդյունավետ դարձնում իշխող քաղաքական ուժից բացի որևէ այլ քաղաքական ուժի նպատակային մասնակցությունը այս ընտրություններին:
Սրանից բացի այլ բացատրություններ փնտրելը կամ ինքնախաբեություն է, կամ այս կամ այլ կերպ ծառայում է իշխանական սցենարի ամբողջացմանը:
Մենք ամենևին չենք դադարեցնելու մեր պայքարը հանուն 7 կետերով մեր հռչակած նպատակների: Պարզապես մենք, նույն այդ 7 կետերի իրականացմանը հասնելու նպատակահարմարությունից ելնելով, այս պայմաններում հրաժարվում ենք պարտադրված կանոններով խաղեր խաղալուց: Երբ այս ամենը իմանալով՝ մեզ քննադատում են իշխանությունները, ինչ-որ առումով հասկանալի է, որովհետև հակառակ դեպքում նրանք ստիպված պիտի ընդունեն այսպիսի ընտրություններից հրաժարվելու մեր փաստարկները:
Սակայն երբ իրենց մասնակցությունը արդարացնելու համար այդ քննադատություններին միանում են նրանք, որոնք թվում է, թե իշխանության դեմ պետք է պայքարի ելած լինեին, առնվազն տարօրինակ է: Թվում է, թե նրանք պետք է ուրախ լինեին, որ դաշտը մնացել է միայն իրենց և կարող են միավորել ու լիովին տնօրինել ընդդիմադիր ընտրազանգվածը:
Իսկ եթե փորձելու են իրենց առաջադրումը հիմնավորել նրանով, որ ավելի շատ տոկոս ունեն, քան չմասնակցողները, ապա պետք է հիասթափեցնեմ նրանց, որովհետև չմասնակցողների գումարային տոկոսը կազմում է շուրջ 45 տոկոս, որից իրենք անհամեմատ ավելի հեռու են:
Իսկ եթե կարծում են, որ պայմանները բավարար են նորմալ ընտրություններ անցկացնելու և որպես քաղաքական ուժ բնական են համարում իրենց քաղաքական պայքարի մեջ մտնելը, ուրեմն ընդունում են, որ պայքարը քաղաքական է, հետևաբար պետք է ընդունեն նաև ընտրությունների արդյունքներ և շնորհավորել կանխորոշված հաղթողին:
Հակառակ դեպքում ստիպված են լինելու կրկնել մեր նախապես արված գնահատակնները, բայց արդեն իշխանություններին մեծ ծառայություն մատուցելուց հետո: