Լրահոս

05.02.2013 17:07


Մեքենան ընկել է կամրջից

Մեքենան ընկել է կամրջից

Փետրվարի 5-ին՝ ժամը 12։05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում` «50 ամյակ» կոչվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պետհամարանիշով ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը, ինչից ուղևոր Մուկուչ Տեր-Ավագյանը (ծնվ. 1981թ.), մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ժամը 12։08-ին հրշեջ - փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գրիշա Գասպարյանին (ծնվ.1989թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ժամը 14։21-ին հատուկ տեխնիկայի միջոցով և հրշեջ - փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:

Այս խորագրի վերջին նյութերը