Տնտեսական

05.02.2013 16:35


Պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ

Պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ

2012 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 939.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 951.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.3% ով և 97.1%-ով ապահովել են տարեկան ճշտված ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 25.5 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 95.1%-ը, իսկ ծախսերը` 23.4 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 83%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 913.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 928.3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 100.5% և 97.6% կատարողական: 

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.8%-ով կամ շուրջ 91.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 93.5%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը` այլ եկամուտների, 1.3%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 
2012 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 878.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 100% կատարողական: 2011 թվականի համեմատ նշված եկամուտներն աճել են 13% ով կամ շուրջ 101 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 749.3 մլրդ դրամ, որի 49.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 369.7 մլրդ դրամ և 12.5%-ով կամ 41.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 231.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 138.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ևԲ ներմուծման, ևԲ ներքին շրջանառության աճի հաշվին:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 49.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 33.3 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 16.1 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 42.3%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 18.3%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 25.2%-ով կամ 9.9 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.8% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 118.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 21.3%-ով կամ 20.8 մլրդ դրամով:
2012 թվականին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 91.7 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.2%-ը և 12.9%-ով կամ շուրջ 10.5 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 43 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.7% ը և 18.6%-ով (6.8 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2012 թվականին պետական բյուջե են մուտքագրվել 23.8 մլրդ դրամ պետական տուրքեր` ապահովելով տարեկան ծրագրի 112.4% կատարողական: Նախորդ տարվա համեմատ նշված մուտքերն աճել են 6.5% ով կամ 1.5 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 14.9 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 28.4%-ով (5.9 մլրդ դրամով)` պայմանավորված հաստատագրված վճարներով հարկվող գործունեության մի շարք տեսակներ հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:
2012 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 26.1 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 3.5%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված եկամուտներն աճել են 2.1 անգամ (13.9 մլրդ դրամով)` հիմնականում պայմանավորված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասինե ՀՀ օրենքում, ինչպես նաև զուգահեռաբար <<Ընդերքի մասին>> ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն հանքարդյունահանողների կողմից նախկինում պետական բյուջե վճարվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար վճարվող բնօգտագործման վճարների և ռո¬յալթիների փոխարեն սահմանվել են ռոյալթիներ` որպես բնօգտագործման վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում այս աղբյուրից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 15.7 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 12.2 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.6%-ը: Մասնավորապես` շուրջ 5.7 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, 3.2 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 330.1 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 467.4 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 387.4 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, շուրջ 176.8 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 1.7 մլրդ դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 21.2% ով կամ 3.3 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով, որոնց արդյունքում հանքարդյունահանողների կողմից նախկինում վճարվող և այլ հարկային եկամուտներում հաշվառվող բոնուսի, կոն¬ցեսիոն վճարի և ռոյալթիների փոխարեն սահմանված ռոյալթիները հաշվառվում են որպես բնօգտագործման վճարներ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի եկամուտները կազմել են շուրջ 129.1 մլրդ դրամ: 2011 թվականի համեմատ նշված մուտքերի աճը կազմել է 4.5% կամ ավելի քան 5.6 մլրդ դրամ: 
2012 թվականի ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 12.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրով նախատեսվածի 85%-ը: Նշված գումարից 615.9 մլն դրամը ստացվել է ՀՀ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում, որն ուղղվել է տոհմային երինջների ձեռքբերմանը: 2.1 մլրդ դրամ է մուտքագրվել Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրիե շրջանակներում: Ավելի քան 7.7 մլրդ դրամ է ստացվել Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար ստացված դրամաշնորհների գծով, որից 1.9 մլրդ դրամը` կրթական երկրորդ ծրագրի, 1.7 մլրդ դրամը` դատաիրավական ծրագրի շրջանակներում, որը 2012 թվականի բյուջեում նախատեսված չէ, և 4.2 մլրդ դրամը` բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում: 1.8 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 76.4%-ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 86.7%: Շեղումը պայմանավորված է բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում ստացված միջոցների ցածր կատարողականով, որը կազմել է 57.1%: 2011 թվականի համեմատ ստացված դրամաշնորհները նվազել են 54.8%-ով կամ շուրջ 14.9 մլրդ դրամով: 
2012 թվականին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 48.8 մլրդ դրամ` 11.1%-ով գերազանցելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից ավելի քան 21.9 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 96%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների այլ եկամուտների փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է տարեկան ծրագրի 127.5% կատարողական: Այլ եկամուտների ծրագրի գերազանցումը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների և  ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարներից մուտքերի հաշվին, որոնք համապատասխանաբար 494.2 և 28.1 տոկոսով գերազանցել են տարեկան ծրագրային ցուցանիշները` կազմելով 5.3 մլրդ դրամ և 6.5 մլրդ դրամ:
297.8 մլն դրամ է մուտքագրվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից, որը 69.2%-ով գերազանցել է ծրագիրը:
Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտները կազմել են 829.2 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 109.3% ը: 
Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 6.7 մլրդ դրամ` կազմելով տարեկան ծրագրային ցուցանիշի 127.1%-ը և 11.2%-ով գերազանցելով 2011 թվականի փաստացի ցուցանիշը:
Ավելի քան 8.5 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով, որոնց տարեկան ծրագիրը  կատարվել է 93%-ով:
Տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից պետական բյուջե է մուտքագրվել 676.4 մլն դրամ` 11.3%-ով գերազանցելով ծրագրային ցուցանիշը և 46.8%-ով` նախորդ տարվա ցուցանիշը:
Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների գծով մուտքագրվել է 25.5 մլրդ դրամ (որից 21.9 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում)` կազմելով տարեկան ծրագրով կանխատեսված ցուցանիշի 97.6%-ը` 11.2%-ով կամ շուրջ 2.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: 
2011 թվականի համեմատ այլ եկամուտներն աճել են 11.9% ով կամ շուրջ 5.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի և պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց ստացված մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4% ով կամ 37 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 865.4 մլրդ դրամ` 98%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.1%-ով կամ 65 մլրդ դրամով: 
Ընթացիկ ծախսերից 80.9 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է տարեկան ծրագրի 97.6%-ը և 2.5%-ով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը: 5.5 մլրդ դրամ տրամադրվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներին` 93.8%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը և 6.5%-ով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը:
Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2012 թվականին պետական բյուջեից օգտագործվել է 204.8 մլրդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 98.3%-ը և 19.4% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռքբերման ծախսերի աճով: 
Հաշվետու ժամանակահատվածում 40.2 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 92.5%-ը: Մասնավորապես` նշված գումարից 23.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 17 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 14.1%-ով կամ շուրջ 5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված ևԲ ներքին, ևԲ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով (համապատասխանաբար 2.5 մլրդ դրամով և 2.4 մլրդ դրամով):
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 21.1 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 98.9%-ը և 6.8%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
112 մլրդ դրամ են կազմել 2012 թվականի պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 110.4 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.6 մլրդ դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին ամբողջությամբ տրամադրվել են նախատեսված 32.4 մլրդ դրամ դոտացիաները, որոնք նախորդ տարվա համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 99.4% ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 12.7% ով կամ 12.6 մլրդ դրամով:
Ընթացիկ ծախսերի 33.4%-ը` 289 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով տարեկան ծրագրի 98.1% կատարողական: Մասնավորապես` 197.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 79.4 մլրդ դրամ` նպաստները: 12.1 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 10.1 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 12.7%-ով կամ 32.6 մլրդ դրամով: 
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 111.9 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով տարեկան ծրագրի 98.1% ը և 16%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2012 թվականի ընթացքում կազմել են 86.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 89.5% ը: Մասնավորապես` 89 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց տարեկան ծրագիրը կատարվել է 90.6%-ով: Շուրջ 2.7 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` 50.6% ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 24.5%-ով կամ 28.1 մլրդ դրամով` պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականին ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների) կատարվել է 12.3 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 43.2 մլրդ դրամի և նախորդ տարվա 66.7 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: 
Պետական բյուջեի պակասուրդի ներքին աղբյուրները կազմել են 8.6 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` շուրջ 3.8 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներում 30.5 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները,  21.9 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների տարեկան ծրագրից շեղումների արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 22.8 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 23.6 մլրդ դրամով: 32.3 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը` ապահովելով տարեկան ծրագրված ծավալի 107.1%-ը: Մուրհակների մարման նպատակով օգտագործվել է 308.0 մլն դրամ կամ տարեկան ծրագրի 98.4%-ը: 1.5 մլրդ դրամ ուղղվել է «ՎՏԲ Հայաստանե ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը` ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Հաշվետու ժամանակահատվածում 496 մլն դրամ է տրամադրվել բաժնետոմսերում և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով, որը կատարվել է նախատեսված ծավալով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 23.5 մլրդ դրամի վարկեր կամ ծրագրով նախատեսված ծավալի 94.9% ը: Ավելի քան 25.6 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որը կազմել է ծրագրով նախատեսված ցուցանիշի 180.4%-ը:
2012 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է շուրջ 3.8 մլրդ դրամ, այդ թվում` 39.8 մլրդ դրամը` փոխառու զուտ միջոցների,  36.0 մլրդ դրամը` ֆինանսական զուտ ակտիվների գծով: Արտաքին աղբյուրներից տրամադրվել են 67.1 մլրդ դրամի վարկային միջոցներ` կազմելով տարեկան ծրագրի 100.9%-ը: Մասնավորապես` Եվրամիության կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվել է 20.1 մլրդ դրամ, Համաշխարհային բանկի հետ Զարգացման քաղաքականության երրորդ ծրագրի շուրջ գործող համաձայնագրի շրջանակներում` 30.3 մլրդ դրամ, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից` 16.6 մլրդ դրամ: Շուրջ 27.3 մլրդ դրամ (տարեկան ծրագրվածի 99.2%-ը) ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 7.3 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 520.6 մլն դրամ` ԳԶՄՀ, 278.2 մլն դրամ` ՎԶԵԲ, 379.0 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի, շուրջ 16.0 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, 126.3 մլն դրամը` Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 654.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 1.2 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 61.4 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, շուրջ 693.4 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:
Հաշվետու ժամանակահատվածում 35.9 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին` ամբողջովին ապահովելով ծրագրված ծավալը: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 298.7 մլն դրամի վճարում` 100%-ով կատարելով տարեկան ծրագիրը: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 906.3 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրի 99.1%-ը: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդից օգտագործվել է 509.7 մլն դրամ:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը