Լրահոս

05.02.2013 15:27


Արմեն Աշոտյան. «Բարձրագույն կրթությունը լավ բիզնես է»

Արմեն Աշոտյան. «Բարձրագույն կրթությունը լավ բիզնես է»

Այսօր ԱԺ–ն քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը, որով էլ ավելի են խստացվում բուհերի լիզենզավորման պայմանները։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարել է, որ  գրագետ կրթություն տալու խնդիր կա, որպեսզի մարտնչող տգիտությունն ու մարտնչող տգետները մեզանում վերանան:

Նրա խոսքերով՝ թե՛ պետական, և թե՛ մասնավոր բուհերում դիլենտանտիզմը շատ մեծ է.

–Բազմաթիվ մասնավոր բուհեր ապահովում են զրոյական մակարդակ։ Իսկ զրոն մնում է զրո։ Այն մրցակցային ոչ մի պայմաններում չի կարող մրցունակ լինել,–ասել է նա։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշել է, որ քաղաքական մոտեցման սխալ կա:

–Այնպես չպիտի լինի, որ ինչ-որ մեկը որոշի՝ Հայաստանում պետք է բացվի 15 կուսակցություն, 15 սուպերմարկետ, 5 մասնավոր բուհ։

Իր հերթին ԿԳ նախարարը խոստովանել է, որ կրթությունը իրոք լավ բիզնես է և շատ բուհեր ստեղծվել են հարակից սրճարանների և սննդի օբյեկտների համար, բայց չի նշանակում, որ դրանից պետք է տվյալ բուհում կրթության որակը տուժի։

–Դա էիք ուզում լսել, դա էլ ասացի։ Բուհերի ճնշող մեծամասնությունը փող աշխատելու տրամաբանություն ունի, բայց որակը բարձրացնելու տրամաբանություն՝ ո՛չ: Տարիների ընթացքում սնկի պես աճեցին բուհերը, որոնք մեծամասամբ չէին տալիս լիարժեք գիտելիքներ: Հիմա լիցենզավորման բնագավառում խստացումները հնարավորություն կստեղծեն մաքրել դրանք,-հայտարարել է Ա. Աշոտյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը