Լրահոս

05.02.2013 15:24


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնադատվածների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բռնադատվածների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը

Այսօր Ազգային ժողովն ընդունեց նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր և օրենսդրական փաթեթներ:

Մասնավորապես, 68 կողմ, 41 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բռնադատվածների մասին» օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունը։ Հիշեցնենք, որ օրինագիծն արժանացել էր մի շարք պատգամավորների՝ այդ թվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատությանը:

Նախագծին դեմ են քվեարկել ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները:

Նախագծով նախատեսվում է, որ բռնադատվածներին և նրանց առաջին հերթի ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսագումարները փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեից` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու արտոնությունից կօգտվեն այն ժառանգներն, ովքեր չեն օգտվել օրենքով սահմանված որևէ սոցիալական երաշխիքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը