Լրահոս

05.02.2013 11:41


Հրանտ Բագրատյան. «Սահմանադրության տրամաբանությունը պահանջում է, որպեսզի ընտրությունները հետաձգվեն»

Հրանտ Բագրատյան. «Սահմանադրության տրամաբանությունը պահանջում է, որպեսզի ընտրությունները հետաձգվեն»

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ գրում են. արդյոք ես Պարույրի հորդորով դիմելու եմ դատարան։ Պատասխանում եմ. Սահմանադրության տրամաբանությունը պահանջում է, որպեսզի ընտրությունները հետաձգվեն։ Պարույրը նման հնարավորություն ունի։ Նա կարող է դա պահանջել (տես Սահմանադրության 52-րդ և Սահմանադրական դատարանի մասին օրենքի 75-րդ հոդվածները)։ Բայդ դա իր որոշելու հարցն է։ Ես կարող եմ սոսկ դիմել։ Պահանջել չեմ կարող։ Խնդիրն անմիջականորեն ինձ հետ չէ կապված»։

Այս խորագրի վերջին նյութերը