Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող. «Մեր պայքարը հացադուլով չի ավարտվելու»
Այսօրվա ասուլիսին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը նշել է, որ հացադուլը ինքնանպատակ չի համարում։ «Երկար քննարկումների արդյունքում է նման որոշում կայացվել: Մենք չենք պայքարում քվեի համար: Անդրիասը չի պայքարում նախագահի պաշտոնի համար, այլ քաղաքական խնդիր է ցանկանում լուծել, իսկ ընտրական ինստիտուտները մենք տեսնում ենք միջոց այդ նպատակին հասնելու համար»,- նշել է բանախոսը։
Արմեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ պայքարը հացադուլով չի ավարտվելու՝ այն շարունակվելու է։
Հիշեցնենք, որ արդեն 16-րդ օրը հացադուլ հայտարարծ Անդրիաս Ղուկասյանը պահանջում է չեղյալ համարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: